Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանն առաջարկել է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը
2019-04-26 16:40:15

Մայիսի 22-ին Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում կարող են համաձայնեցվել կազմակերպության կանոնադրության հետ կապված Հայաստանի առաջարկած փոփոխությունները: Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով անդամ հանդիսացող երկու երկրի դիվանագետներին։

Փոփոխությունների համաձայնեցումից հետո դրանք պետք է արժանանան երկրների առաջնորդների հավանությանը։ Վերջիններս կհավաքվեն կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի՝ աշնանը ծրագրված նիստին։

Հայաստանի առաջարկների էությունը կայանում է նրանում, որ սահմանվի գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման ընթացակարգ: Երևանն առաջարկում է, որ մինչ եռամյա մանդատի ավարտը այդ պաշտոնը զբաղեցնի այն երկրի ներկայացուցիչը, որից ռոտացիոն կարգով ընտրվել էր պաշտոնաթող անձը:

Մինչև 2020 թվականը գլխավոր քարտուղարի պարտականությունները կիրականացնի Ռուսաստանից Վալերի Սեմերիկովը, որից հետո պաշտոնավարումը կանցնի Բելառուսի ներկայացուցչին:

Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի ապրիլից։