ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի աշտարակցիների ու ապարանցիների հետ
2018-11-21 10:09:21

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այսօր մեկնում է Արագածոտնի մարզ. ժամը 14.00-ին նա հանդիպում կունենա աշտարակցիների հետ՝ Աշտարակի կենտրոնական հրապարակում, իսկ ժամը 15.30-ին հանդիպում է նախատեսում ապարանցիների հետ, Ապարանի կենտրոնական հրապարակում:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գեղարքունիքի մարզ, մասնակցել էր Մարտունի քաղաքի 190-ամյակին նվիրված միջոցառումներին: Գավառում` Գեղարքունիքի մարզպետարանում, հանդիպել էր մարզի համայնքների ղեկավարների և դպրոցների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում խոսել էր ՏԻՄ-երի, նոր աշխատատեղերի բացման, մթերումների, աղբահանության, հարկային վարչարարության հետ կապված խնդիրների մասին:

Տես նաև՝