Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչ է կատարվել Ամբերդում
2019-04-26 19:29:16

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»-Արագածոտնի մարզ
 

Ամբերդի պատպամշակութային արգելոցի հարակից տարածքում շինաշխատանքներ են: Հնագետները պնդում են՝ այստեղ հնագիտական շերտ կա, և կառուցապատման աշխատանքները պետք է դադարեցվեն:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի պատմամշակութային արգելոցի հարևանությամբ ծանր տեխնիկայով ապօրինի գործողություններ կատարելու մասին լուրը նախօրեին շրջանառվել էր սոցցանցերում: Գործողությունները օրինական են, թե՝ ոչ, դեռ պարզ չէ:

«Իրականացվող շինարարական աշխատանքները դուրս են Ամբերդ ամրոցի արգելոցի տարածքից: Այս հատվածը դուրս է նաև հուշարձանի պահպանման գոտուց»,- իր ֆեսբուքյան էջում գրել էր մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը:

Գալստյանն ասաց, որ աշխատանքները կասեցվում են, մինչև հնագետները կուսումնասիրեն տարածքը։

Այսօր տեղում գտել են կավի, ոսկորի մնացորդներ, հնագետն ասել է, որ միջնադարյան շրջանի է, մինչդեռ սեփականատերը պնդել է, որ այդ տարածքում որևէ հնագիտական շերտ չկա։

Ամբերդը (Ամպիր, Անբերդ, Համբերդ, Հանբերդ, Ղըզղալա), միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց է, կառուցվել է 10-րդ դարում Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս՝ (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում:

Ներկայումս գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հյուսիս-արևելյան լանջին՝ եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս, Բյուրական գյուղից՝ 5-7 կմ հյուսիս-արևմուտք:

0:00
0:00

Հատված Ռադիոլուրի 18.00-ի թողարկումից