ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Լայվ» հեռարձակման առավելություններն ու թերությունները
2018-11-21 11:15:44

Ռադիոլուր՝

Անի Մինասյան

Հայաստանի թիվ 1 սոցիալական ցանցը՝ Ֆեյսբուքը, որն ունի ամենամեծ լսարանը, հիմնական հարթակն է, որտեղ ծավալվում են քննարկումները և տարածվում նյութերը։ Իսկ նախընտրական այս շրջանում ֆեյսբուքի ուղիղ եթերներից սկսել են օգտվել նաեւ նախկին իշխանական կուսակցությունների հայտնի դեմքերը, որոնք նախկինում դա չէին անում:

Առաջին 10-ը վայրկյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցությունից Արփինե Հովհաննիսյանն անցկացրեց լուռ, ուղիղ եթերը միացել էր, իսկ ԱԺ փոխնախագահը դեռ սպասում էր: Անցավ առաջին մոտավորապես 20 վայրկյանն ու Արփինե Հովհաննիսյանն էլի ընդմիջեց իր խոսքը՝ տեխնիկական ինչ-որ խնդիր լուծեց:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանն անդամ Նաիրա Զոհրաբյանն ուղիղ եթերում էր՝ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի սահմանագծից: Տիկին Զոհրաբյանն առաջին մի քանի վայրկյանը դեռ մազերն էր հարդարում, այնինչ ֆեյբուքադիտողն արդեն էկրանների մոտ էր: Հետո նորից մի քանի վայրկյան ուղիղ եթերում, բայց ոչ դիտողի հետ՝ լռության վայրկյաններ ու նոր առաջին խոսք:

Իմ պայքարը ընդդեմ չէ, իմ պայքարը հանուն է, ժողովուրդ ջան. հանուն ազգային-քրիստոնեական Հայաստանի եւ Արցախի: Ֆեյսբուքյան իր առաջին ուղիղ եթերն այս ուղերձով սկսեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նախապես խոստացել էր՝ գրանցվելու է ֆեյսբուք սոցիալական կայքում, խոստումը պահեց:

«Շարմազանովի՝ ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցվելուց հետո արդեն պարզ է, որ ֆեյսբուքն ազդեցիկ գործիք է՝ կես կատակ, կես լուրջ»,- ասում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Իսկ լիովին լուրջ խոսում է ուղիղ եթերների դերի ու չարաշահումների մասին: Առաջիկա նախընտրական շրջանում ուղիղ եթերները հիմնական գործիք կդառնա՞ն. պատասխանում է:

Դեռ մայիսի 19-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանին մտահոգում էր այն փաստը, որը նորանշանակ պաշտոնյաները ուղիղ եթեր են դուրս գալիս աշխատասենյակներից։

Օրինակ՝ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ երևում էին աշխատասեղանին դրված փաստաթղթերը:

Պարզվում է՝ առաջին հայացքից այդքան հեշտ թվացող ուղիղ եթերը, այսպես ասած «լայվ» մտնելն այնքան էլ դյուրին գործ չէ:

0:00
0:00