ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեդվեդեւը Երեւանում է
2019-04-29 20:03:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

ՀՀ վարչապետը՝ ողջունելով ՌԴ իր գործընկերոջը, նշել է, որ Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած իրադարձություններից հետո սա նրա առաջին այցն է Հայաստան։

«Կարծում եմ, որ այժմ մեր հարաբերություններում շատ կարևոր պահ է և ես վստահ եմ, որ ի հեճուկս հոռետեսների՝ մեզ կհաջողվի մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, ոչ թե ի հեճուկս հոռետեսների, այլ ես կարծում եմ, որ պետք է հոռետեսներին դաձնել լավատեսներ: Իհարկե, մենք ամեն ինչ կանենք դրա համար»,- ասել է Փաշինյանը:

«Հայաստանն այժմ Եվրասիական տնտեսական միությունում հանդիսանում է նախագահող պետություն եւ շատ կարևոր են Եվրասիական տնտեսական միությունում հարաբերությունները և շատ կարևոր է մեր մասնակցությունն այդ կազմակերպությունում»,- ասել է Փաշինյանը եւ խոստացել, որ Հայաստանն ամեն ինչ կանի ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ում ավելի արդյունավետ դարձնելու, կազմակերպությունը առավել գրավիչ դարձնելու համար:

«Այժմ Եվրասիական միությունում Հայաստանը հանդիսանում է նախագահող պետություն և իհարկե մեզ համար կարևոր է, որպեսզի առաջ շարժվենք եվրասիական օրակարգի մի շարք հարցերի լուծման ուղղությամբ»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը՝ նշելով, որ այս հանդիպումը լավ հնարավորություն է՝ քննարկելու նաև երկկողմ հարաբերությունները:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար, Մեդվեդեւը հույս է հայտնել, որ ՀՀ նախագահությունը Եվրասիական միությունում կլինի բացարձակ հաջող, իսկ բանակցությունները կնպաստեն երկու երկրների համագործակցության զարգացմանը՝ «առավել ևս, որ մեր երկրները դաշնակիցներ են, որոնք ունեն հարաբերությունների յուրահատուկ պատմություն և հույս ունեմ՝ շատ լավ ապագա»,- ընդգծել է ՌԴ վարպաետը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության արդիական հարցեր: