Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դիակային փոխպատվաստման հեռանկարը հանրության մեջ կրկին կրքեր է բորբոքել
2019-04-30 17:07:28

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Առողջապահության նախարարությունը նախագիծ է ներկայացրել, ըստ որի՝ կենդանի դոնորներից բացի, Հայաստանում նախատեսվում է իրականցանել նաև  դիակային փոխպատվաստումՀասարակության մի մասը համոզված է, որ  սա իրավունքների խախտում է:

Ավելին՝ դոնորական օրգանների փոխպատվաստման ոչ հստակ  կանոնակարգումը կարող է հանգեցնել  օրգանների վաճառքի:  

Եթե որևէ մեկը չուզի, որ իր մահից հետո իր օրգաններն ինչ-որ մեկին փոխպատվաստեն, կարող է հրաժարվել։  Բացի կենդանի դոնորներից`  Հայաստանում նախատեսվում է իրականացնել նաև դիակային փոխպատվաստում,  ինչի համար գրեթե բոլոր իրավական փաստաթղթերն արդեն պատրաստ են։

Օրերս այս մասին հայտարարեց  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Սակայն  նախարարի այս հայտարարությունը ոչ միանաշնակ ընդունվեց: Հասարակության մի հատվածը համոզված է, որ  սա իրավունքների խախտում է:

Ավելին՝ դոնորական օրգանների փոխպատվաստման ոչ հստակ կանոնակարգումը կարող է հանգեցնել  օրգանների վաճառքի:  

Նեյրովիրաբույժ Մարինա  Խաչատրյանն ասում է՝ առողջապահության նախարարության այս որոշումը  ոչ միայն վնասում է հասարակությանը, այլև վտանգում է դրա գոյությունը:

«Բժիշկները մինչև հիվանդի սրտի աշխատանքի վերջին զարկը պայքարում են նրա կյանքի համար, հիմա ուզում են սահմանադրական փոփոխություններով բերել նրան, որ սրտի աշխատանք ունեցող մարդուն բերեն մահվան»:

«Եթե հնարավորություն լինի օգտագործելու մահացած մարդու հյուսվածքներն ու օրգանները ՝ փրկելու համար այլ մարդկանց կյանքեր, բարելավելու նրանց կյանքի որակը, ապա պետք է քննարկել այն մոտեցումները, որոնց միջոցով կարող ենք հասնել դրանց»,-ասում է  բժիշկ Արա Բաբլոյանը:

Ի դեպ, Հայաստանում առաջին երիկամի փոխպատվաստման նախաձեռնությունը եղել է Արա Բաբլոյանինը:

«Ռադիոլուրի» հետ զրույցում  նշեց, որ հարցը երկար տարիներ  քննարկվում է:

Ի դեպ, Մարինա Խաչատրյանը  պատրաստվում է  դատի տալ Արսեն Թորոսյանին եւ առողջապահության նախարարությանը, եթե  ծրագիրը սկսի իրագործվել։

0:00
0:00