ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեդվեդևը լուսանկարել է Արարատը
2019-04-30 20:59:48

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, որը երեկ երեկոյան ժամանել էր Հայաստան՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելու նպատակով, այսօր իր սեփական տեսախցիկով լուսանկարել է Արարատը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Ի դեպ, Արարատի գեղեցկությունը մի քանի տարի առաջ՝ 2016թ-ին, հավերժացրել էր նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Լուսանկարը հրապարակել էր ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Ֆեյսբուքի իր էջում՝ մակագրելով․ «Արարատն այսօր հիացնում էր իր գեղեցկությամբ: Սերգեյ Լավրովը չդիմացավ եւ լուսանկարեց»,- գրել է նա:

Եվրասիական միջկառվարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսին Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում: