Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Վերադարձ» ֆիլմը՝ Արցախի, խաղաղության, պատերազմի ու մարդասիրության մասին
2019-04-30 20:00:13

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Արցախյան հերոսամարտի փաստավավերագրողներից մեկն էլ Սվետլանա Կուլչիցկայան է, որի «Վերադարձ» ժապավենն այսօր ներկայացվեց «Մոսկվա» կինոթատրոնում։ Մինչեւ պրեմիերան ստեղծագործական խումբը լրագրողներին ներկայացրել է ֆիլմի ստեղծման պատմությունը։

Ինձ համար Ղարաբաղն իմ կյանքի մի մասն է՝ ասում է հեռուստալրագրող Սվետլանա Կուլչիցկայան։ Երեւանյան պրիմիերայից առաջ «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի սցենարի հեղինակը հուզված է։ «Մենք ուզում էինք, որ շատ լավ անցնի, քանի որ ֆիլմում ներդրել ենք սիրտ ու հոգի, մեր կարողություններն ու հնարավորությունները»,- ասում է։

Հեռուստալրագրողը 20 անգամ այցելել է Արցախ, այդ թվում՝ պատերազմի տարիներին։ «Դա իմ կենսագրության մեջ բավականին ծանր էջ էր, քանի որ իմ աչքերի առաջ մարդիկ էին զոհվում։ Բայց այդ սարսափելի պատմությունն ինձ շատ ընկերներ նվիրեց»։

«Վերադարձ» ֆիլմում տեղ են գտել հատվածներ 1992-94 թթ նրա նկարահանած ֆիլմերից։ Դրանցից է Ստեփանակերտի շրջափակման  մասին պատմող «Գնդակոծումից հետո» ֆիլմը։ «Վերադարձ» ֆիլմում տեղ են գտել նաեւ հատվածներ «Հանգստի գինը» եւ «Ապրեք» վավերագրական ֆիլմերից հատվածներ։

«Վերադարձը» տրամաբանական շարունակությունն ու ավարտն է հեռուստալրագրողի նկարահանած նախկին ֆիլմերի՝ ասում է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչ, ֆիլմի համակարգող Արմինե Ադիբեկյանը։

«Մենք սկսեցինք որոնել 25 տարի առաջ ֆիլմում նկարահանված հերոսներին։ Ոմանք զոհվել էին պատերազմում, ոմանք մահացել, ոմանք լքել Հայաստանը եւ Արցախը, բայց ահագին մարդկանց կարողացանք գտնել եւ 2018- ի ապրիլի 25- ին սկսեցինք կարահանումները»,- պատմում է Ադիբեկյանը։

«Վերադարձ» ֆիլմի գաղափարը կառուցվում է մի մտքի շուրջ՝ պատերազմը սարսափելի է, միայն խաղաղ կյանքը կարող է ապահովել մարդու ստեղծագործ ապագան եւ դարձնել հայրենի հողը ծաղկուն այգի։ «Ես միայն դասագրքերից գիտեի պատերազմի մասին։ Ես ցանկանում էի տեսնել ու հասկանալ՝ ինչպես էին մարդիկ ապրում պատերազմի ժամանակ։ Հենց դրա մասին էլ նկարահանել եմ, թե ինչ է պատրեազմը սովորական մարդու համար»,- ասում է Սվետլանա Կուլչիցկայան։

Խաղաղությունից ավելի թանկ բան չի կարող լինել, եւ միայն խաղաղությունն է բացահայտում մարդուն, հնարավորություն տալիս նրան արարել՝ ասում է ու շեշտում՝ Արցախը 27 տարի դա է ապահովում։

Ֆիլմի ռեժիսոր Պավել Մեդվեդեւն էլ շեշտեց, որ իրենց նպատակն է, որ կինոնկարը հետաքրքիր փառատոնային ճակատագիր ունենա։

«Իհարկե, շատ կարեւոր է, որ աշխարհի երկրներում նայեն այս ֆիլմը։ Թեեւ թեման պատերազմի մասին է, բայց այն մարդասիրական է։ Մենք շահագրգռված ենք այլ փառատոներում այն ներկայացնելու, որպեսզի այս ֆիլմի միջոցով շատերն իմանան Արցախի ու նրա բնակիչների մասին»,- ասում է ռեժիսորը։

0:00
0:00