Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-05-01 10:15:21
  • «Հայկական Ժամանակ». Պետական շահն ու «դրսից տղա բերողների» խղճուկությունը
  • «Ժամանակ». Մարտի 1-ի գործով լինելու է Նյուրնբերգյան դատավարություն
  • «Առավոտ». Որքա՞ն պետք է նստեն նախկին ղեկավարները
  • «Ժողովուրդ». Պաշտոնյաններն ընդդեմ ԱԱԾ-ի
  • «Փաստ». Ի՞նչ վիճակում է «Խոսրովի անտառ» արգելոցը՝ 2017 թվականի հրդեհից հետո

Պետական շահն ու «դրսից տղա բերողների» խղճուկությունը

Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանում էր Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, եւ այդ այցը, ինչպես «Հայկական ժամանակ»-ն է նկատում, առիթ է դարձել, որ Հայաստանի քաղաքական շրջանակներում հերթական անգամ ակտիվանան քննարկումները հայ-ռուսական հարաբերությունների շուրջ։

«Ինչպես միշտ՝ ամենաակտիվը նախկին իշխանությունների քարոզչամիջոցներն էին, որոնց պահվածքը, մեղմ ասած, ահավոր տգեղ էր։ Սրանք շտապել էին օգտվել առիթից եւ Ռուսաստանի վարչապետին հիշեցնել, թե Նիկոլ Փաշինյանի որոշ զինակիցներ ինչպես էին ժամանակին բողոքի ցույցեր կազմակերպում Հայաստանում ՌԴ դեսպանատան առջեւ, ու ինչպես էր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անձամբ քննադատում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Դժվար է ասել՝ սեփական երկրում «ծեծ կերածների» ու դրսից իրենց «ծեծողների» վրա «մարդ բերելու» այս խայտառակ պահվածքը սովորական անմեղսունակությո՞ւն էր, թե դավաճանություն, բայց նկատենք, որ Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հանդիպումը «փչացնելու» թիկունքում կանգնած է քաղաքական այն ուժը, որն ամեն առիթով հայտարարում է, թե Հայաստանի գլոբալ անվտանգությունը գրեթե բացառապես կախված է հայ-ռուսական հարաբերությունների մակարդակից»,- գրում է թերթը։

Իսկ ինչպիսի՞ն է, ի վերջո, հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակը, եւ ի՞նչն է փոխվել մեր մարտավարության մեջ։

«Փոխվել է այն, որ Հայաստանը փորձում է տարածաշրջանային ինքնուրույն գործոն դառնալ։ Հայաստանն, իհարկե, մինչ այդ էլ էր գործոն, նույնիսկ՝ հաղթաթուղթ, բայց՝ խաղաթղթերի «ռուսական տրցակում»։ Եվ Ռուսաստանում այն ընկալումը կար, որ Հայաստանն «իրենց գրպանում է», «ո՞ւր պիտի փախչի»։ Ու դա ժամանակ առ ժամանակ իրական կյանքում մեզ համար նվաստացուցիչ դրսեւորումներ էր ստանում՝ «զուտ որպես բիզնես» Ադրբեջանին մատակարարվող ժամանակակից սպառազինության տեսքով, պարտքի դիմաց ռազմավարական ենթակառուցվածքներ վերցնելու տեսքով եւ այլն։ Հիմա Ռուսաստանի վիճակն ավելի բարդ է՝ պատժամիջոցները խստացվում են, հակառուսական օղակը սեղմվում է, Արեւմուտքն էլ հասկացնում է, որ Հայաստանի հաղթաթուղթն իրենց նույնպես հետաքրքրում է։ Այս իրավիճակում Ռուսաստանը, բնականաբար, պիտի փոխի իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ եւ ավելի հարգանքով ու պատասխանատվությամբ հաշվի առնի նաեւ մեր շահերը…»։

Թերթն այս հարցերին պատասխանում է. «Փոխվել է այն, որ Հայաստանը փորձում է տարածաշրջանային ինքնուրույն գործոն դառնալ։ Հայաստանն, իհարկե, մինչ այդ էլ էր գործոն, նույնիսկ՝ հաղթաթուղթ, բայց՝ խաղաթղթերի «ռուսական տրցակում»։ Եվ Ռուսաստանում այն ընկալումը կար, որ Հայաստանն «իրենց գրպանում է», «ո՞ւր պիտի փախչի»։ Ու դա ժամանակ առ ժամանակ իրական կյանքում մեզ համար նվաստացուցիչ դրսեւորումներ էր ստանում՝ «զուտ որպես բիզնես» Ադրբեջանին մատակարարվող ժամանակակից սպառազինության տեսքով, պարտքի դիմաց ռազմավարական ենթակառուցվածքներ վերցնելու տեսքով եւ այլն։ Հիմա Ռուսաստանի վիճակն ավելի բարդ է՝ պատժամիջոցները խստացվում են, հակառուսական օղակը սեղմվում է, Արեւմուտքն էլ հասկացնում է, որ Հայաստանի հաղթաթուղթն իրենց նույնպես հետաքրքրում է։ Այս իրավիճակում Ռուսաստանը, բնականաբար, պիտի փոխի իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ եւ ավելի հարգանքով ու պատասխանատվությամբ հաշվի առնի նաեւ մեր շահերը…»։

Մարտի 1-ի գործով լինելու է Նյուրնբերգյան դատավարություն

«Ժամանակ»-ը զրուցել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

Գլխավոր դատախազությունն արդեն դատարան է ուղարկել Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Գևորգյանին, Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին առնչվող Մարտի 1-ի գործով մեղադրական եզրակացությունը: Թերթը փորձել է հասկանալ, թե գործն ինչ ծավալ ունի:

«Շատ մեծ ծավալի գործ է՝ հաշվի առնելով հատորների քանակը, հարցաքննված մարդկանց թիվը և իրեղեն փաստերն ու իրեղեն ապացույցները, որ կարողացել է ձեռք բերել Փաստահավաք խումբը: Պատկերացնում եմ, որ այս դատական գործընթացը երկար է տևելու, և շատ հարցերի պատասխան ենք գտնելու այդ դատաքննության ընթացքում: Տա Աստված, որ դատավորը, որը վարելու է այս գործը, տիրապետի բոլոր հմտություններին, չեմ կասկածում, որ տիրապետում է: Նրա պատասխանատվությունը շատ մեծ է լինելու»,-ասել է Ա.Քոչարյանը:

Նրա խոսքով՝ շատ բարդ դատավարություն է սպասվում. « Սա մեզ համար նույնն է, ինչ պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությունը. Մարտի 1-ի գործն այդպիսի հնչեղություն ունի: Մարտի 1-ի լիարժեք բացահայտում նշանակում է հասկանալ, թե ինչ որոշումների արդյունքում տեղի ունեցավ Մարտի 1-ը, միայն 10 զոհերի խնդիրը չէ, այս դատավարությունով պարզվելու է, թե ինչ քաղաքական խնդրի լուծմանն էր միտված մարդկանց վրա կրակ բացելը: Մեղադրականում հստակ նշված է, որ սահմանադրական կարգի հետ կապված խնդիր էր լուծվում: Հանրության համար պարզ կդառնա իրականության զգալի մասը»:

Պաշտոնյաններն ընդդեմ ԱԱԾ-ի

«Ժողովուրդ»-ն ուշադրություն է հրավիրում այս օրերին բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների կողմից ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հասցեին հնչեցվող կտրուկ հայտարարություններին: Երեկ` ասուլիսի ժամանակ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, որին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, ասել է. «Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում, եւ, առհասարակ, ես իրեն էլ կոչ կանեմ` այս թեմայով ինքը չխոսի: Մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ, ու որեւիցե խնդիր չի եղել, բայց կոչս շատ հստակ է, որ չխառնվեն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվել, որովհետեւ դա դիտարկվելու է որպես ճնշում հետագա իրավական գործընթացների վրա»:

Նախօրեին էլ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, խոսելով ՔԿՀ-ներում ԱԱԾ իրականացրած ստուգումների տեսագրությունների մասին, ասել էր. «Կարծում եմ՝ այդ ամենի գնահատականը կտա ծառայողական քննությունը։ Մտածե՛ք, խնդրեմ, արդյոք քրեակատարողական հիմնարկներում բան չի՞ փոխվել»։

Իսկ լրագրողների հարցին, թե ինքն այսպես կասկածի տակ չի դնում արդյոք ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութում առկա փաստերը, Արտակ Զեյնալյանը պատասխանել է, որ իրականացվում է նախաքննություն, որը կպարզի՝ այդ ամենը համապատասխանում է իրականությանը, թե ոչ։

«Նկատենք, որ նախկինում դժվար էր պատկերացնել, որ բարձրաստիճան պաշտոնյաները կհամարձակվեն «պատերազմ հայտարարել» ԱԱԾ-ին, էլ ուր մնաց` անձնապես քննադատություններ հնչեցնեին այն ժամանակվա ԱԱԾ տնօրենների հասցեին: Այնինչ այսօր միանգամայն այլ իրավիճակ է, ընդ որում` այդ իրավիճակն այնքան էլ ուրախալի չէ»,- գրում է թերթը:

«Նկատենք, որ նախկինում դժվար էր պատկերացնել, որ բարձրաստիճան պաշտոնյաները կհամարձակվեն «պատերազմ հայտարարել» ԱԱԾ-ին, էլ ուր մնաց` անձնապես քննադատություններ հնչեցնեին այն ժամանակվա ԱԱԾ տնօրենների հասցեին: Այնինչ այսօր միանգամայն այլ իրավիճակ է, ընդ որում` այդ իրավիճակն այնքան էլ ուրախալի չէ»,- գրում է թերթը:

Որքա՞ն պետք է նստեն նախկին ղեկավարները

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը հիշեցնում է, որ Հայաստանն առաջին երկիրը չէ, որտեղ նախկին ղեկավարները դատվում են կամ, այսպես ասած, մոտ են դատվելուն: Նման «դեպքեր» պատահել են Բերլուսկոնիի, Սարկոզիի հետ Եվրոպայում, ինչպես նաեւ Հարավային Կորեայի, Իսրայելի, Լատինական Ամերիկային մի շարք ղեկավարների հետ:

Եվ պատահել է, որ «դատվողները» եւ նրանց կողմնակիցներն ասել են, որ դա քաղաքական հաշվեհարդար է, որը «ներկաներն» իրականացնում են «նախկինների» հանդեպ, բայց այդ երկրների հասարակությանը նման փաստարկները, որպես կանոն, չեն համոզել: Քաղաքացիների մեծամասնությունը այդ «նախորդների» նկատմամբ առանձնապես ջերմ զգացմունքներ չի տածել, իսկ երբեմն ավելին՝ ամբողջ հոգով-սրտով ցանկացել է, որ նախկին ղեկավարները պատժվեն: Հայաստանում, նրա կարծիքով, հենց այդ դեպքն է:

«Թե ինչպիսին կլինի դատավճիռը, ոչ ոք, կարծում եմ, չի կասկածում: Բայց այստեղ կա մի նուրբ խնդիր, որը ես փորձեմ բարձրաձայնել՝ իմանալով հանդերձ, որ Քոչարյանի հանդեպ բացասական հույզերով տոգորված հայաստանցիների մեծամասնությունն իմ հետ համաձայն չի լինելու: Պետության առաջին դեմքին երկար ժամանակ բանտում պահելը վարկաբեկիչ է այդ պետության համար, նաեւ լեզու է դնում հակառակորդների բերանը՝ «ուրեմն ձեզ 10 տարի հանձցագո՞րծ էր ղեկավարում»: Այդ է պատճառը Սարկոզիի դեպքում գործը դատին չհասավ, Բերլուսկոնին շատ թեթեւ պատիժ կրեց, իսկ աշխարհի շատ նախկին ղեկավարներ ազատազրկվելուց հետո մի քանի տարի անց ներում ստացան: Վերջին տարբերակն այս պահիս Հայաստանի համար արտառոց է թվում` հույզերը շատ են: Բայց ո՞վ գիտի, թե ինչ է լինելու 2-3 տարի հետո», - գրում է թերթի խմբագիրը:

«Թե ինչպիսին կլինի դատավճիռը, ոչ ոք, կարծում եմ, չի կասկածում: Բայց այստեղ կա մի նուրբ խնդիր, որը ես փորձեմ բարձրաձայնել՝ իմանալով հանդերձ, որ Քոչարյանի հանդեպ բացասական հույզերով տոգորված հայաստանցիների մեծամասնությունն իմ հետ համաձայն չի լինելու: Պետության առաջին դեմքին երկար ժամանակ բանտում պահելը վարկաբեկիչ է այդ պետության համար, նաեւ լեզու է դնում հակառակորդների բերանը՝ «ուրեմն ձեզ 10 տարի հանձցագո՞րծ էր ղեկավարում»: Այդ է պատճառը Սարկոզիի դեպքում գործը դատին չհասավ, Բերլուսկոնին շատ թեթեւ պատիժ կրեց, իսկ աշխարհի շատ նախկին ղեկավարներ ազատազրկվելուց հետո մի քանի տարի անց ներում ստացան: Վերջին տարբերակն այս պահիս Հայաստանի համար արտառոց է թվում` հույզերը շատ են: Բայց ո՞վ գիտի, թե ինչ է լինելու 2-3 տարի հետո», - գրում է թերթի խմբագիրը:

Ի՞նչ վիճակում է «Խոսրովի անտառ» արգելոցը՝ 2017 թվականի հրդեհից հետո

2017 թվականի օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհ բռնկվեց, որը մեծ վնաս հասցրեց արգելոցի էկոհամակարգին. տուժեց թե՛ բուսական, թե՛ կենդանական աշխարհը:

Խոսրովի արգելոցում կատարված ուսումնասիրությունների, դրա լիարժեք վերականգնման ժամկետների վերաբերյալ «Փաստը» հարցում է ուղարկել բնապահպանության նախարարությանը:

Հարցին, թե ի՞նչ վիճակում է այժմ արգելոցը, կատարվե՞լ են ուսումնասիրություններ և որքա՞ն ժամանակ կպահանջվի դրա լիարժեք վերականգնման համար, նախարարությունից հայտնել են, որ 2017 թվականին բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհից հետո արգելոցի գիտական բաժնի աշխատակիցների և համապատասխան մասնագետների կողմից պարբերաբար ուսումնասիրություններ են իրականացվում հրդեհված տարածքներում:

«Հրդեհից անմիջապես հետո կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ հրդեհը եղել է վերնատարած, և բույսերի արմատային համակարգը չի վնասվել: Լիովին վերականգնվել են խոտածածկ տարածքները, համատարած վերաճ է նկատվում լայնատերև սաղարթավոր ծառատեսակների մոտ, իսկ ասեղնատերևավորների վերաճը նկատելի կլինի 5-10 տարվա ընթացքում՝ հաշվի առնելով սերմերի դժվար ծլունակությունը:

Կենդանական աշխարհին վնաս չի պատճառվել, բացառությամբ՝ ուղղաթևների (մորեխներ, ծղրիդներ): Դրա ապացույցն է հրդեհված տարածքներում տարբեր թռչունների ու կենդանիների բների առկայությունը և այրված կենդանիների դիակների բացակայությունը», - նշված է պատասխանի մեջ։