ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ուժի ցուցադրություն, թե՞ իրական վտանգ. փորձագետները՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին
2019-05-01 18:03:11

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»


Վերջին շրջանում ինտենսիվացել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները: Հերթականը մեկնարկել է այսօր: Արդյոք դրանք պետք է անհանգստացնե՞ն Հայաստանին. կարծիքները տարբեր են: Փորձագիտական շրջանակներում զորավարժությունները ուժի ցուցադրություն են որակում:

Այսօրվանից մինչև մայիսի 3-ը Ադրբեջանում կանցկացվեն թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: Ադրբեջանի ՊՆ  կայքը տեղեկացնում է, որ զորավարժություններին մասնակցելու նպատակով Ադրբեջան է ժամանել թուրքական ստորաբաժանում:

Վարժանքներին ներգրավվելու են  զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, ավիացիա, ՀՕՊ միջոցներ: Վերջին տարիներին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն ավելի  ինտենսիվ  են դարձել:

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի խոսքով՝  մտահոգիչ են  ոչ թե վարժանքներն ու ներգարվված զինատեսակները,  այլ Թուրքիայի ռազմակրթական հաստատություններում ադրբեջանցիների ուսանելը:

«Ունենք իրավիճակ,  երբ գնում,  կրթություն են ստանում, հետո փորձառություն անցնում աշխարհի թեժ կետերում»:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը թուրք-ադրբեջանական զորավարժությունները զուտ ցուցադրական բնույթ ունեցող, կողմերի միասնականությունն ընդգծող քայլ է որակում. իսկ մայիսի 1-3-ը Ադրբեջանում անցկացվող զորավարժությունների խորագրի ընտրությունը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք–2019» , կարծում է ՝ տպավորություն գործելու նպատակ է հետապնդում.

«Մենք միասնական ենք, մկանների ցուցադրում է ու քարոզչական բնույթ է կրում»:

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը մինչդեռ  բանակցությունների ու հանդիպումների անցկացումն է ձևական բնույթ կրող համարում, իրական նպատակն, ըստ նրա, բոլորովին այլ է:

Նա վտանգավոր է համարում հատկապես Նախիջևանի ուղղությամբ կենտրոնանալու՝ թուրք-ադրբեջանական միտումները:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը մինչդեռ այլ կարծիք ունի. նախիջևանյան ուղղությունը Հայաստանի զինված ուժերի  վերահսկողության ներքո է:

Փորձագետն այդ կողմից վտանգ չի տեսում:

0:00
0:00