Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-05-02 10:19:56
  • «Ժամանակ». ԱՄՆ-ը պատրաստում է նախարարների հանդիպում. Բաքվի փորձը չի հաջողվում
  • «Առավոտ». «Մարուքյանը խոսում է Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական կոստյումի մասին, բայց ինքն է հիմա փորձում ընդդիմադիր Փաշինյանի կոստյումի մեջ մտնել»
  • «Ժողովուրդ». Նախկինում իշխանությունը 4 հոգով կուսակցություն է ստեղծել
  • «168 ժամ». Հիմքը Փաշինյանի ասածն է

ԱՄՆ-ը պատրաստում է նախարարների հանդիպում. Բաքվի փորձը չի հաջողվում

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ուիլյամ Գիլմորը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և ներկայումս քննարկվում է դրա հնարավորությունը: «Ժամանակ»-ը հիշեցնում է, որ առաջին անգամ Վաշինգտոնի այդպիսի առաջարկի մասին հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարը՝ ապրիլի 15-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Լավրովի և Մինսկի խմբի համանախագահների ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիպումից մի քանի օր անց:

Այդ հայտարարությանը պաշտոնական Երևանն արձագանքել էր բավականին ուշ՝ հայտարարելով, որ պետք չէ այդպիսի հայտարարություններ անել՝ առանց կողմերի լիարժեք համաձայնության:

Ինչո՞ւ էր Բաքուն Մոսկվայից հետո շտապել հայտարարել հանդիպման ԱՄՆ առաջարկի մասին: Եթե Բաքուն ոգևորված էր դրանով և սպասում էր այդ հանդիպմանը, ապա ինչո՞ւ վաղաժամ՝ բոլորի համաձայնությունը չստացած բացահայտել այն և այդպիսով առաջացնել կազմակերպման հավելյալ խոչընդոտներ: Արդյոք Ադրբեջանը նպատակ ուներ Մոսկվայի հանդիպումից հետո Վաշինգտոնի առաջարկի մասին բարձրաձայնելով «գլխի գցել» Մոսկվային, որ պետք է թույլ չտա՞լ Վաշինգտոնի հանդիպում: Այս հարցադրումներն անելով՝ թերթը գրում է:

«Երևանի հայտարարությունն այդ կապակցությամբ, որ պետք չէ բարձրաձայնել, քանի դեռ չկա ամբողջական համաձայնություն, վկայում է, որ Բաքվի այդ քայլը դիտարկվել է հանդիպման խոչընդոտ կամ, ավելի շուտ, հանդիպման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու գործընթացի կազմալուծում, երբ կողմերը, բնականաբար, դիրքային պայքար են մղում հանդիպման օրակարգի և ընդհանրապես մթնոլորտի համար»:

«Երևանի հայտարարությունն այդ կապակցությամբ, որ պետք չէ բարձրաձայնել, քանի դեռ չկա ամբողջական համաձայնություն, վկայում է, որ Բաքվի այդ քայլը դիտարկվել է հանդիպման խոչընդոտ կամ, ավելի շուտ, հանդիպման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու գործընթացի կազմալուծում, երբ կողմերը, բնականաբար, դիրքային պայքար են մղում հանդիպման օրակարգի և ընդհանրապես մթնոլորտի համար»:

«Մարուքյանը խոսում է Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական կոստյումի մասին, բայց ինքն է հիմա փորձում ընդդիմադիր Փաշինյանի կոստյումի մեջ մտնել»

«Առավոտ»-ը հարցազրույց է հրապարակել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հետ, որում հարցերից մեկը վերաբերում է «Լուսավոր Հայաստան»-ի վարած քաղաքականությունը:

«Լուսավոր Հայաստանի» և «Իմ քայլի» միջև համագործակցությունը հարթ ու քաղաքավարության սահմանում չի ընթանում: Ի՞նչն է պատճառը հարցին՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն ընդունելով, որ կան խնդիրներ, պատասխանել է, որ կան տարաձայնություններ, նաև չմոռացված և չմոռացվող դեպքեր ու դեմքեր: «Լուսավոր Հայաստանը» որդեգրել է ընդդիմադիր քաղաքական ուժի կերպար, որն իր կարծիքով անկեղծ կերպար չէ.

«Եվ Մարուքյանն էլ ինձ համար անկեղծ ընդդիմադիր կերպար չէ, քանի որ ինքը մեկ տարի առաջվա Էդմոն Մարուքյանը չէ: Մեկ տարի ու ավելի առաջ, երբ գոյություն ուներ «ԵԼՔ» դաշինքը խորհրդարանում, ես չեմ հիշում, կամ այդպիսի դեպքեր շատ քիչ են եղել, երբ Էդմոն Մարուքյանն արմատական ընդդիմադիր ելույթներով հանդես գար Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի վերաբերյալ: Հիմա Մարուքյանը որդեգրել է այն ժամանակվա ընդդիմադիր «ԵԼՔ»-ի քաղաքականությունը, որն առաջ էր տանում Նիկոլ Փաշինյանը: Հիմա ինքը փորձում է Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր պատգամավորի կերպարի մեջ հանդես գալ, որպես ընդդիմություն քննադատել: Էդմոն Մարուքյանը խոսում է Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական կոստյումի մասին, բայց ինքն է հիմա փորձում ընդդիմադիր Փաշինյանի կոստյումի մեջ մտնել: Բայց դա նրան չի հաջողվում, քանի որ երբ մարդը փորձում է իր ոճից դուրս գալ՝ այլ ոճի փոխակերպումների մեջ մտնելով, դա չի ստացվում: Որքան էլ շատերը հակառակը պնդեն, բայց ես կարծում եմ, որ քաղաքականության մեջ ազնվությունը պարտադիր է: Քաղաքացին ազնվությունը և անկեղծությունը զգում է հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա»:

Նախկինում իշխանությունը 4 հոգով կուսակցություն է ստեղծել

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ իրենք պատրաստվում են մայիսի 18-ին «Մարիոթ» հյուրանոցում կուսակցության հիմնադիր համագումար անցկացնել: Հստակեցման փուլում են այժմ` կանոնադրություն, խորհրդի կազմ, անդամներ:

«Դե գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություն կատարեր, սակայն մինչեւ այսօր չի արվել նման փոփոխություն: Իսկ այս ներկայիս օրենքով ամեն ինչ արված է, որպեսզի Հայաստանում նոր կուսակցություն չստեղծվի, որովհետեւ տրված է 100 պատվիրակ, այսինքն` կուսակցությունը պետք է հիմնադրվի առնվազն 100 մարդով, որը հավանական բարդ պրոցես է: Պետք է լինի 800 ստորագրություն, 3 տարածքային գրասենյակ, այսինքն` բավականին բարդացված ու խստացված ռեժիմ է սահմանված, բայց մենք ընդունեցինք մարտահրավերը ու գնացինք առաջ, որպեսզի իրականացնենք մեր ծրագրերը: Իրենք նախկինում 4 հոգով կուսակցություն են ստեղծում, դա նորմալ էր, բայց իրենք հիմա որ արդեն կայացել են, այլ պահանջներ են դնում», - մանրամասնել է նա:

«Դե գիտեք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություն կատարեր, սակայն մինչեւ այսօր չի արվել նման փոփոխություն: Իսկ այս ներկայիս օրենքով ամեն ինչ արված է, որպեսզի Հայաստանում նոր կուսակցություն չստեղծվի, որովհետեւ տրված է 100 պատվիրակ, այսինքն` կուսակցությունը պետք է հիմնադրվի առնվազն 100 մարդով, որը հավանական բարդ պրոցես է: Պետք է լինի 800 ստորագրություն, 3 տարածքային գրասենյակ, այսինքն` բավականին բարդացված ու խստացված ռեժիմ է սահմանված, բայց մենք ընդունեցինք մարտահրավերը ու գնացինք առաջ, որպեսզի իրականացնենք մեր ծրագրերը: Իրենք նախկինում 4 հոգով կուսակցություն են ստեղծում, դա նորմալ էր, բայց իրենք հիմա որ արդեն կայացել են, այլ պահանջներ են դնում», - մանրամասնել է նա:

Ո՞րն է լինելու կուսակցության առաքելությունը, ի՞նչ են անելու, ի՞նչ ծրագրեր ունեն: Արթուր Ղազինյանը պատասխանել է, որ հիմա ստեղծում են արտախորհրդարանական քաղաքական ուժ, որը պետք է հիմնված լինի ցենտրիզմի հիմքի վրա, պետականակենտրոն քաղաքականություն պետք է վարեն. «Մեր հիմնական նպատակը քաղաքական բեւեռացվածության թուլացումն է, ռադիկալության վերացումն է: Մեր թշնամին ծայրահեղականությունն է, մենք գործելու ենք խելամտության հիման վրա: Կոնկրետ ՀՀ-ի պետականության ամրապնդման հենքի վրա ստեղծված քաղաքական կուսակցություն է, որի կարիքը այսօր շատ-շատ կա»:

Հիմքը Փաշինյանի ասածն է

«Դա իրավական հարթության հարց է։ Նախ՝ պետք է հաշվի առնել, թե ովքեր են դիմողները, այսինքն՝ մտածել է պետք՝ ի՞նչ նպատակ են հետապնդում։ Չէ՞ որ վարչապետը հայտարարել էր, որ խորհրդարանում չկան օլիգարխներ կամ գործարարներ։ Իմ համար հիմքը դա է, իսկ իրենք ինչ են ասում, ինչի համար են ասում, չգիտեմ։ Նախօրեին էլ Մակունցը խմբակցության փակ նիստից հետո ասեց, որ իրենց օրակարգում նման հարց չկա, թե ինչու են նորից քննարկել, չգիտեմ»,- «168 ժամ» -ի հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության վերնախավի մասնակցությամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավիրած քննարկմանը և սպասվող հայտարարությանը։

Նա վստահեցրել է, որ փաստաթղթերով Գագիկ Ծառուկյանի մոտ ամեն ինչ կարգին է։ Հարցին՝ փաստաթղթերի կարգին լինելը բավարա՞ր է, հարցի բարոյական կողմը էական չէ՞, Բագրատյանը պատասխանել է. «Ընդհանրապես աշխարհի բոլոր երկրներում այդպես է, էդ հարցը բարոյական կողմ չունի, այն կոնկրետ օրենքով կարգավորվող գործընթաց է»։ Թե ինչո՞ւ էին ԲՀԿ-ականները խմբակցության ամբողջ ներուժով «լծվել» «Արարատցեմենտ» գործարանի շահերի պաշտպանությանը, Ս.Բագրատյանը բնական է համարել.

«Իսկ ինչո՞ւ չեք հիշում, որ մինչև այդ նույն ԲՀԿ-ականները պաշտպանում էին գյուղացիների հարցը, որ ասում էին՝ վարկերը թանկ են։ Ինչո՞ւ չեք հիշում, որ մինչև այդ պաշտպանում էին տաքսիստների հարցը։ Ինչո՞ւ չեք հիշում, որ մինչև այդ պաշտպանում էին ՓՄՁ-ների հարցը։ Այդ բոլորի ժամանակ մենք ժողովրդի հետ ենք եղել, իսկ դուք միայն ցեմենտն եք նշում։ Արդարացի չի»։