ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչ կարժենա Սեւանա լճի համար հերթական ջրառը
2019-05-02 17:48:46

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Ոռոգման ջուրը գյուղացուն հասցնելու ճշգրիտ շանս ունենք»,- այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության անդամները վարչապետին վստահեցրել են, որ այս պահին ոռոգման ջրի հետ կապված խնդիր չկա: Փաշինյանն էլ հիշեցրել է ջրամբարաշինական ծրագրերի ու կաթիլային ոռոգման համակարգի ներդրման կարևորության  մասին:   

Գյուղատնտեսական տարվան ընդառաջ կառավարությունում պնդում են՝ ոռոգման ջրի հետ կապված այս տարի անհամեմատ լավացել են պայմանները:

Ինչպես մոտ մեկ ամիս առաջ, այնպես էլ այսօր կառավարության նիստում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոռոգման ջրի վիճակն ինչպես է, հարցին, պատասխանեց.

«Շատ լավ է, Սևանի հետ կապված ինձ միշտ հարցնում են՝ ճիշտ եք ասել էդ թվերը, որ ասել եք, ասում եմ՝ այո»:

Իսկ ճիշտը՝ ապրիլի 1-ից հուլիսի 1-ն ընկած  ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը կբարձրանան 45 սմ-ով: «Երկու օրում մեկ սմ բարձրանալու պրոցեսը կսկսվի հիմա»:

Մայիսին անձրևներ են սպասվում, եղանակն էլ դեռ չի տաքացել,  Սևանա լճի համար հալոց է սպասվում՝ տեղեկացրեց նախարարը: Վարչապետ Նիկոլ Փաշինայնն էլ հայտարարեց. «Շատ կարևոր է»:

Ցոլակյանը հայտարարեց՝ անցյալ տարի այս շրջանում արդեն Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր էր բաց թողնվել, այս տարի՝ ոչ:   Մասնագետները բարձրաձայնում են՝ եթե այս տարի էլ լրացուցիչ ջուր բաց թողնվի Սևանա լճից, ապա լճի համար մահացու կլինի: Գյուղացուն ջուրը հասցվելու համար  կարեւոր են ջրանցքների մաքրման աշխատանքները:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնեց՝ առաջիկա տարիներին  գլոբալ   տաքացմամբ պայմանավորված, գետային հոսքը կնվազի 11 տոկոսով: Հղում անելով միջազգային ուսումնասիրություններին՝ սելավների վտանգ կանխատեսեց  ու կարևորեց  ջրամբարաշինության ծրագրերը:

Ի դեպ, Գրիգորյանի տեղեկացմամբ, կլիմայի փոփոխության տեսակետից  Հայաստանը տարածաշրջանի չորրորդ ամենախոցելի երկիրն է:

0:00
0:00