Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-05-03 10:01:00
  • «Ժամանակ». Դեղին քարտ. իշխանության հորդորը՝ Ծառուկյանին
  • «Իրատես». Գազային խառնաշփոթ
  • «Առավոտ». Հիշեցինք լեզվի խնդրի մասին
  • «Փաստ». Ավտոերթ և հանրահավաք. ջերմուկցիները պահանջում են չանտեսել իրենց ձայնը
  • «Ժողովուրդ». Սա մեծ համահայկական նախաձեռնություն Է

Դեղին քարտ. իշխանության հորդորը՝ Ծառուկյանին

«Ժամանակ»-ը դժվարարնում է այլ կերպ, քան խոշոր սեփականատեր պատգամավորին ուղղված դեղին քարտ գնահատել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գրությունը, որ նա հղել է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

ԱԺ նախագահի գրության առիթը վերջին օրերին ծավալված քննարկումներն են Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեության և պատգամավորության հակասահմանադրական համատեղման խնդրի շուրջ:

Քննարկումները սկսեցին ցեմենտի շուրջ հայտնի օրինագծի քննարկումից, որի արդյունքում էլ Գագիկ Ծառուկյանի և նրա կուսակիցների արած մի շարք հայտարարություններ ՔՈ կուսակցությանը հիմք էին տվել դիմել ԱԺ նախագահին Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթաց սկսելու համար:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ հայտարարել է, որ հարցն ուղղարկվել է ՀՔԾ, քանի որ կա քրեական հանցակազմի տարր: Դրան էլ, փաստորեն, ավելի ուշ հաջորդել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գրությունը ԲՀԿ նախագահին:

«Այստեղ հատկանշական է այն, որ այդ գրությունը հրապարակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո կամ առնվազն զուգահեռ, ինչը նշանակում է, որ ԱԺ նախագահի գրություն-դեղին քարտը առնվազն ունի վարչապետ Փաշինյանի հավանությունը, համաձայնությունը: Այդպիսով ակնառու է, որ կառավարող ուժը ԲՀԿ նախագահի առաջ հարցը դնում է զգալիորեն ուղիղ՝ առայժմ, իհարկե, հորդորով, որ նա հանրությանը ներկայացնի ձեռարկատիրությամբ զբաղվելու հիմնավոր կասկածները հիմնավորապես հերքող փաստարկներ և տեղեկություններ: Միևնույն ժամանակ, հանգամանքը, որ գործը նաև ՀՔԾ-ում է, վկայում է, որ Գագիկ Ծառուկյանին հուշում են, որ տեղի ունեցողն ամենևին կատակ չէ», - գրում է թերթը:

«Այստեղ հատկանշական է այն, որ այդ գրությունը հրապարակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո կամ առնվազն զուգահեռ, ինչը նշանակում է, որ ԱԺ նախագահի գրություն-դեղին քարտը առնվազն ունի վարչապետ Փաշինյանի հավանությունը, համաձայնությունը: Այդպիսով ակնառու է, որ կառավարող ուժը ԲՀԿ նախագահի առաջ հարցը դնում է զգալիորեն ուղիղ՝ առայժմ, իհարկե, հորդորով, որ նա հանրությանը ներկայացնի ձեռարկատիրությամբ զբաղվելու հիմնավոր կասկածները հիմնավորապես հերքող փաստարկներ և տեղեկություններ: Միևնույն ժամանակ, հանգամանքը, որ գործը նաև ՀՔԾ-ում է, վկայում է, որ Գագիկ Ծառուկյանին հուշում են, որ տեղի ունեցողն ամենևին կատակ չէ», - գրում է թերթը:

Գազային խառնաշփոթ

Այս վերնագրով հրապարակմամբ «Իրատեսն» անդրադարձել է գազի գնի շուրջ բանակցություններին, որոնք Հայաստանի և Ռուսաստանի միջև դեռևս շարունակվում են. ռուսական կողմից էլ արդեն տեղեկություն է հրապարակվել, թե առաջիկայում պայմանագիր կստորագրվի, և որ Ռուսաստանն ու Հայաստանը գազային ոլորտում ցանկանում են մշակել մինչև 2030 թվականը Հայաստանի գազամատակարարման սխեմաները: Ըստ այդմ, մինչև հուլիսի 1-ը ՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարման գների ձևավորման մասին նոր համաձայնագիր կկնքվի:

Նոր համաձայնագիրն ի՞նչ պայմաններով է կնքվելու, և արդյո՞ք սպառողների համար գազի գինը շարունակելու է նույնը մնալ՝ հարցնում է թերթը: Հիշեցնում է նաև, որ ՌԴ-ի նախագահի հետ հարցը քննարկելուց հետո ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե առաջարկվել է ուսումնասիրել գազի գնի գոյացման մեխանիզմները։

«Բոլորը սպասում էին այդ ուսումնասիրման արդյունքներին, որպեսզի հասկանան՝ ի վերջո, ինչու՞ ենք գազի համար կրկնակի թանկ վճարում։ Սակայն մինչ այսօր այդ ուսումնասիրությունից ոչ մի տեղեկություն չկա։Մնում է հուսալ, որ առաջիկայում ստորագրվող պայմանագիրը գոնե ավելի վատ իրավիճակ չի ստեղծի, քան այսօր ունենք», - գրում է թերթը:

«Բոլորը սպասում էին այդ ուսումնասիրման արդյունքներին, որպեսզի հասկանան՝ ի վերջո, ինչու՞ ենք գազի համար կրկնակի թանկ վճարում։ Սակայն մինչ այսօր այդ ուսումնասիրությունից ոչ մի տեղեկություն չկա։Մնում է հուսալ, որ առաջիկայում ստորագրվող պայմանագիրը գոնե ավելի վատ իրավիճակ չի ստեղծի, քան այսօր ունենք», - գրում է թերթը:

Հիշեցինք լեզվի խնդրի մասին

«Առավոտ»-ին զարմացնում է անկանխատեսելիությունը, թե ինչպիսի երրորդական կամ տասներորդական նշանակության հարց կարող է դառնալ ֆեյսբուքյան բուռն քննարկումների առարկա: Այդպիսի արհեստածին թեմա է համարում նաև ԵՏՄ միջկառավարական նիստում Նիկոլ Փաշինյանի ռուսերեն խոսելու եւ Դմիտրի Մեդվեդեւի արձագանքի շուրջ բարձրացրած աղմուկը:

«Այս դատարկ առիթով ֆեյսբուքյան անկապ լեզվակռիվը եւս մի առիթ է խոսելու Հայաստանում լեզվի վիճակի մասին: Նախքան օտար լեզուների մասին խոսելը, եկեք մեզ հարցնենք՝ որքանով ենք մենք, Հայաստանի քաղաքացիներս, տիրապետում մեր մայրենի եւ պետական լեզվին: Կարծում եմ, այստեղ վիճակը բարվոք չէ, մանավանդ մեր երիտասարդների շրջանում, որոնք լեզվի հետ շփվում են համացանցի միջոցով: Իսկ այստեղ սոսկալի բաներ են գրվում ոչ միայն բովանդակության, այլեւ ձեւի, այդ թվում՝ լեզվի առումով: Ոչ մի գիրք, ոչ մի տպագիր թերթ եւ ոչ մի ամսագիր իրեն չի կարող թույլ տալ նման անպատասխանատու վերաբերմունք ամեն ինչի, այդ թվում՝ լեզվի հանդեպ: Էլ չեմ խոսում «կիրիլիցայով» կամ լատինատառ «հայերենի» մասին, որի կրողներն, ինձ թվում է, ընդհանրապես իրավունք չունեն խոսելու ազգային, պետական արժեքների եւ հայապահպանության մասին»:

Թերթի խմբագրի սյունակում կարդում ենք. «Այս դատարկ առիթով ֆեյսբուքյան անկապ լեզվակռիվը եւս մի առիթ է խոսելու Հայաստանում լեզվի վիճակի մասին: Նախքան օտար լեզուների մասին խոսելը, եկեք մեզ հարցնենք՝ որքանով ենք մենք, Հայաստանի քաղաքացիներս, տիրապետում մեր մայրենի եւ պետական լեզվին: Կարծում եմ, այստեղ վիճակը բարվոք չէ, մանավանդ մեր երիտասարդների շրջանում, որոնք լեզվի հետ շփվում են համացանցի միջոցով: Իսկ այստեղ սոսկալի բաներ են գրվում ոչ միայն բովանդակության, այլեւ ձեւի, այդ թվում՝ լեզվի առումով: Ոչ մի գիրք, ոչ մի տպագիր թերթ եւ ոչ մի ամսագիր իրեն չի կարող թույլ տալ նման անպատասխանատու վերաբերմունք ամեն ինչի, այդ թվում՝ լեզվի հանդեպ: Էլ չեմ խոսում «կիրիլիցայով» կամ լատինատառ «հայերենի» մասին, որի կրողներն, ինձ թվում է, ընդհանրապես իրավունք չունեն խոսելու ազգային, պետական արժեքների եւ հայապահպանության մասին»:

Ավտոերթ և հանրահավաք. ջերմուկցիները պահանջում են չանտեսել իրենց ձայնը

«Փաստ»-ը գրում է, որ Ջերմուկ համայնքի բնակիչներն ավտոերթ և հանրահավաք են նախաձեռնել՝ «Հանուն Ամուլսարի փրկության»: Մայիսի 11-ին՝ առավոտյան ժամը 9:30-ին, մեքենաները կուղևորվեն Ջերմուկից դեպի Արենի, իսկ ժամը 13:00-ին՝ հակառակ ուղղությամբ:

«Փաստ»-ի հետ զրույցում Ջերմուկ համայնքի բնակիչ Վազգեն Գալստյանն ասել է, որ իրենց հիմնական միջոցառումը հանրահավաքն է, որը պետք է տեղի ունենա Ջերմուկում: Ուղերձ են հղում կառավարությանը, որ Ամուլսարի ոսկու հանքի վերաբերյալ որոշում կայացնելուց հենվի ոչ միայն բնապահպանական փորձագիտական արդյունքների, այլև Սահմանադրության և խախտված իրավունքների վրա, որոնք բարձրաձայնում են ջերմուկցիները:

«Հանրահավաքի և ավտոերթի միջոցով կառավարությանն ուղերձ ենք հղում, որ ուշադրություն դարձնի նաև այլ բաղադրիչների և ոչ միայն բնապահպանության վրա:

Ջերմուկում մարդիկ են ապրում: Ամուլսարի ճանապարհները փակող ջերմուկցիները միայն բնապահպանական հարցեր չեն բարձրացնում: Կան էլ ավելի կարևոր խնդիրներ: Հանքարդյունաբերության պատճառով մենք ռեալ տնտեսական վնասներ ենք կրում: Ջերմուկի իմիջի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել այս տարիների ընթացքում, ինչն էլ հանգեցրել է զբոսաշրջիկների թվի կտրուկ անկմանը: Փաստացի տարեկան 2000 զբոսաշրջիկ պակաս է եկել Ջերմուկ:

Մարդիկ ամբողջ գարնանը Ջերմուկում սունկ և բույսեր էին հավաքում ու բավական հաջող վաճառք իրականացնում: Սակայն Երևանում սկսեցին դրանք չգնել՝ ասելով, որ թունավորված են: Էական չէր, որ հանքը չէր գործում, Երևանում կարծում էին, որ տարածքը թունավոր է», -մանրամասնել է նա:

Հարցին՝ իսկ եթե հանքը նորից շահագործվի, ինչ քայլերի կգնան համայնքի բնակիչները, պատասխանել է. «Չեմ կարծում, թե այդ լուրն ուրախությամբ կընդունենք, բայց կառավարության համար լուծելու նոր խնդիրներ կառաջանան: Չգիտեմ, թե ինչ գործողությունների կդիմենք, բայց այն, որ կառավարության կայացրած որոշման և հասարակական շահերի բախում կառաջանա, ակնհայտ է: Մենք հենց դա էլ ուզում ենք ցույց տալ, որ պետք է ավելի մանրակրկիտ ուսումնասիրեն հարցը, և նախքան որոշում կայացնելը՝ հաշվի առնեն բոլոր բաղադրիչները»:

Սա մեծ համահայկական նախաձեռնություն Է

Համահայկական խաղերն այս տարի կանցկացվեն ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նկատել է. «Չեմ խուսափի ասել, պատմական այս փուլում իսկապես կարեւորվում է խաղերի պաշտոնական մեկնարկն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ որպես համահայկական միասնականության եւ համերաշխության ապացույց»։

Ըստ նրա` հեղինակավոր շատ մարդիկ են այցելելու ե՛ւ Արցախ, ե՛ւ Հայաստան: «Բացման արարողությունը եւ մրցումային երեք օրերը տեղի կունենան Ստեփանակերտում օգոստոսի 5-8-ը: Մրցումային հաջորդ օրերը եւ եզրափակիչ հանդիպումները կանցկացվեն Երեւանում օգոստոսի 9-17-ը։ Փակման եւ պարգեւատրման արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի կունենա Ազատության հրապարակում»,- ասել է Զաքարյանը: