Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պետությունը վերադարձնում է բժշկական կենտրոնները
2019-05-03 17:53:08

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Մասնագիտական՝ առողջապահության ոլորտում ընկերների, բարեկամների եւ ծանոթների գործոնը նախարար Արսեն Թորոսյանի համար էական չէ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում նախարարն ասել է՝ ինչ գիտի, հասանելի է լինելու իրավապահ մարմիններին:

Հայտարարել է՝ դիալիզի սարքավորումների գործով ՊՎԾ աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործին անդրադառնում է վերջին անգամ: Արսեն Թորոսյանի ներկայացմամբ՝ ինքը գործով ցուցմունք տվել է, բայց որեւէ մեկի դեմ չէ:

Այսպիսի քաղաքական հարցերին նախարարը խոստացավ այլեւս չանդրադարձավ: Նա խորհրդարան էր եկել ոչ պակաս կարեւոր քաղաքական-մասնագիտական խնդիրները շտկելու համար:   

Երկու բժշկական կենտրոն մասնավորեցման ծրագրերից դուրս են բերվում եւ վերադարձվում պետությանը: Գործադիրը վերանայում է նախկին որոշումները: Առաջարկով կառավարության անունից խորհրդարան էր գնացել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային ու Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնները պետությանն են վերադարձվում բացառիկությունից ելնելով՝ բացատրեց առողջապահության նախարարը:

«Երկիրը պետք է ունենա նման հզորություններ: Նաեւ հաշվի առնելով վերջին մեկ տարվա փորձը, երբ այդ բժշկական կենտրոնները կատարում են կարեւոր ծառայություններ, պրակտիկորեն մեզ չէին ենթարկվում: Ուղիղ կապը մեզ թույլ կտա շատ ավելի էֆեկտիվ լինել, անմիջական վերահսկողություն իրականացնել առանց միջնորդների եւ խոսել նույն լեզվով հիմնարկը համակարգող կառույցի հետ»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Կարինե Պողոսյանը հիշում է՝  2017 թվականն էր, երբ նախորդ գումարման խորհրդարանում հաստատում էին Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը:

«Երբ ընդունում էինք օրենքը, ցանկը 11-ն էր, մյուս 9-ի հարցը ինչպես է լուծվելու»:

Երկու տարվա ընթացքում  ոչ մի հետաքրքրվող չեղավ մասնավորեցման ցանկում ընդգրկված բուժհաստատություններով: Արդեն լուծարվել է Օշականի մանկական վերականգնողական կենտրոնը, Հատուկ պոլիկլինիկան:

Դիլիջանի մանկական հակատուբերկուլոզային առողջարանի եւ Արաբկիրի բժշկական կենտրոնի բաժնետոմսերի ընդամենը մի մասն է  սեփականաշնորհվել: Այլ կենտրոններ այս ցանկից պետությանը չեն հետաքրքրում՝ արդեն լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարը:

« Վերցնենք կոնկրետ մի ՓԲԸ, որը մասնավորեցման ցանկում է եւ երկար տարիներ չի մասնավորեցվում, պետք է դրվի արդեն այդ ՓԲԸ-ն լուծարելու հարցը, որովհետեւ, եթե չի մասնավորեցվում, ուրեմն ոչ մեկին հետաքրքիր չէ եւ պետք չի կոպիտ ասած»:  

Այս որոշումներից եւ քայլերից ակնհայտ է, որ առողջապահության ոլորտը գնում է խոշորացման: Այսինքն՝ տարբեր համայնքներում մանր եւ ոչ զարգացած բժշկական կենտրոնների փոխարեն պետք է ունենանք ավելի զարգացած եւ մեծ կենտրոններ: Այս նպատակների մասին է խոսում նախարարը:

Ակնարկում է՝ խոշորացվող կենտրոններում մահճակալների պատճառով հերթեր չպետք է գոյանան: Նաեւ այս խոշորացումն է պատճառը, որ փորձ է արվում զարգացնել սանավիացիան՝ հիվանդներին հեռավոր տեղերից մասնագիտացված կենտրոններ հասցնելու համար: Այժմ, սակայն, նախարարը ստիպված է խոսել սանավիացիայի խնդիրներից: Դժգոհություններ կան, թե սանավիացիայի ուղղաթիռը պատշաճ կահավորված չէ եւ դա է պատճառը, որ տեղափոխված երկու հիվանդի կյանքը չի հաջողվել փրկել:

0:00
0:00