ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-05-04 10:27:48
  • «Առավոտ». «Չի կարելի ընդգրկվել որեւէ կառույցի մեջ՝ հաշվի չառնելով քո երկրի շահը»
  • «Ժամանակ». Մրցակցությունը թեժանում է. Հայաստանո՞վ, թե՞ Հայաստանի վրա
  • «Ժողովուրդ». Խոշոր չափերի կաշառք
  • «Փաստ». Թանկ ավի­ա­տոմ­սեր, ոչ բար­վոք ճա­նա­պարհ­ներ, թե­րի ճա­նա­չե­լի­ու­թյուն...

«Չի կարելի ընդգրկվել որեւէ կառույցի մեջ՝ հաշվի չառնելով քո երկրի շահը»

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանի հետ «Առավոտ»-ի զրույցի թեման հայ-ռուսական հարաբերություններն ու Երեւանում կայացած ԵԱՏՄ վարչապետների նիստն է:

«Այդ խնդիրների հիմքում այն է, որ մտնելով ԵԱՏՄ, Հայաստանը որեւէ բանակցություն չի վարել: Հիշեք, Հայաստանը 3,5 տարի բանակցություններ էր վարում ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ, որը, տնտեսական տեսանկյունից, գրեթե անթերի էր: Բայց, հանկարծ, մեկ օրում, Հայաստանը մտավ այլ դաշտ»,- ասել է Հովհաննես Իգիթյանն`անդրադառնալով այն ահազանգերին, որ 2020 թվականի հունվարի 1-ից, ԵԱՏՄ-ի տարածքում ուժի մեջ կմտնեն մաքսատուրքերի նոր դրույքաչափերը, ինչի արդյունքում, մոտ 700 անուն ապրանքատեսակներ Հայաստանի բնակիչների համար կթանկանան:

Հովհաննես Իգիթյանը հիշեցրել է՝ ժամանակին ինքը քննադատում էր ոչ միայն Մաքսային միության խնդրահարույց լինելը, այլ նաեւ այն, որ չի կարելի ընդգրկվել որեւէ կառույցի մեջ՝ հաշվի չառնելով քո երկրի շահը:

Հարցին`կա՞ն հնարավորություններ, այդ պայմանագրերում վերանայումներ անելու, քանի որ Հայաստանում իրավիճակ եւ իշխանություն է փոխվել, Հովհաննես Իգիթյանը պատասխանել է. «Հայաստանի ռազմավարությունը, դրվածքը, կեցվածքը հետեւյալն է`ամեն ինչ անում ենք օրենքով: Ուզենք, թե`չէ, պետք է հարգենք բոլոր այդ պարտավորությունները, որտեղ Հայաստանը, նույնիսկ անցյալի Հայաստանը, օրինական ձեւով ստորագրել եւ վավերացրել է: Բայց, իհարկե, զուգահեռ, պետք է փորձենք վերանայել, որովհետեւ մենք գտնվում ենք մի դաշտում, որտեղ միմյանց համարում են ընկեր եւ դաշնակից: Ինձ թվում է, եթե կարողանանք մեր դաշնակից պետություններին բացատրել, որ այս կամ այն մեր շահն ուղղված է ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ նպաստում է մեր զարգացմանը… իսկ զարգացած դաշնակից ունենալն ավելի լավ է»:

«Հայաստանի ռազմավարությունը, դրվածքը, կեցվածքը հետեւյալն է`ամեն ինչ անում ենք օրենքով: Ուզենք, թե`չէ, պետք է հարգենք բոլոր այդ պարտավորությունները, որտեղ Հայաստանը, նույնիսկ անցյալի Հայաստանը, օրինական ձեւով ստորագրել եւ վավերացրել է: Բայց, իհարկե, զուգահեռ, պետք է փորձենք վերանայել, որովհետեւ մենք գտնվում ենք մի դաշտում, որտեղ միմյանց համարում են ընկեր եւ դաշնակից: Ինձ թվում է, եթե կարողանանք մեր դաշնակից պետություններին բացատրել, որ այս կամ այն մեր շահն ուղղված է ոչ թե ինչ-որ մեկի դեմ, այլ նպաստում է մեր զարգացմանը… իսկ զարգացած դաշնակից ունենալն ավելի լավ է»:

Նա անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխություն-իշխանափոխությունից հետո ՌԴ-ի հետ, այդ թվում նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակներում, ՀՀ նոր իշխանությունների հարաբերությունների որոշակի լարվածությանը:

Դա բացատրում է այսպես. «Որովհետեւ բոլորը սովոր էին, որ Հայաստանը լուռ նստած է այնտեղ եւ, ուղղակի, ձեռք է բարձրացնում այն ժամանակ, երբ իրեն ստիպում են կամ խնդրում են: Հայաստանը երբեք չի պայքարել իր շահի համար: Սերժ Սարգսյանը լուռ նստած էր նույնիսկ այն ժամանակ, երբ իրեն վիրավորական հայտարարություններով Ղազախստանի նախագահը ոչ ճիշտ բաներ էր ասում: Այսօր, փոխվել է իրավիճակը, Հայաստանը խոսում է: Սկզբնական շրջանում դա մի քիչ նյարդայնացնում էր որոշ մեր, այսպես ասած, բարեկամներին»:

Հովհաննես Իգիթյանը նաեւ նկատել է, նախկինում, ոչ միայն Հայաստանը, այլ ԵԱՏՄ մյուս անդամ պետություններում իրենց շահերը չէին կապում ԵԱՏՄ-ի «խմբակային որոշումների» հետ, այլ ՌԴ-ի հետ առանձին-առանձին փորձում էին երկկողմանի հարաբերություններով լուծել իրենց հարցերը: Վերջին շրջանում, ըստ նրա, հարցերը բարձրացվում են ԵԱՏՄ-ի շրջանակներում եւ այդ հարցերն արձագանք են գտնում նաեւ այլ անդամ երկրների կողից: Օրինակ է բերել Հայաստանի եւ Բելառուսի, մասնավորաբար, էներգետիկ ռեսուրսների եւ գազի շուկայի վերաբերյալ բարձրաձայնած խնդիրը: Թերթի զրուցակիցը շեշտադրել է այն հանգամանքը, որ ծառայությունների, ապրանքի, տեղաշարժի համար ԵԱՏՄ գոտին պետք է լինի ազատ եւ համաչափ, իսկ դրա համար, բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է հավասար պայմաններում լինեն: Մինչդեռ, գազի գնի բարձր լինելու պարագայում հնարավոր չէ այդ պայմաններն ապահովել:

ՀՀ վարչապետի առաջարկի` ԵԱՏՄ տարածքում էներգակիրների եւ գազի միասնական սակագնի վերաբերյալ, դրական հանգուցալուծման ի՞նչ հնարավորություններ կան, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ ՌԴ-ում չեն թաքցնում`գազն ու նավթն իրենց համար քաղաքական գործոններ են, հարցին, Հովհաննես Իգիթյանը հակադարձել է`այդ տակտիկան ՌԴ-ն կիրառում էր իր «հակառակորդ աշխարհի»`Արեւմուտքի նկատմամբ: ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը ՌԴ-ի համար դաշնակիցներ են, ԵԱՏՄ-ն էլ գործընկեր պետությունների միություն է, որտեղ այդ մոտեցումը ընդունելի չէ. «Անիմաստ է ունենալ տնտեսական միություն, եթե այդպիսի հարցերը լուծում չեն ստանալու: Նանո-տեխնոլոգիաների հարցում կարծես հաջողվեց ընդհանուր պայմաններ ապահովել, գյուղատնտեսական արտադրանքի ոլորտում էլ միտումները դրական են, բայց էներգակիրների հարցում, բոլորս պետք է աշխատենք, մանավադ, որ կան այլ երկրներ էլ, որ ընդհանուր շահերը համընկնում են: Եվ սա բնավ ՌԴ-ի դեմ միավորում չէ: Սա է Հայաստանի մասնակցության նորույթը եւ չեմ բացառում հաջողությունը հեռանկարում»:

Մրցակցությունը թեժանում է. Հայաստանո՞վ, թե՞ Հայաստանի վրա

«Ժամանակ» թերթն ուշադրություն է հրավիրում ռուսական փորձագիտական, քարոզչական տիրույթում չդադարող տարբեր գնահատականների ու մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ Հայաստանում տեղի ունեցածն այլ բան չէր, քան «գունավոր հեղափոխություն»՝ միաժամանակ նկատելով, որ մի մեծ հանրային շերտ էլ դժգոհություն ունի Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-ԵՄ հարաբերությունից՝ համարելով, որ թավշյա հեղափոխությունից հետո այն պետք է լիներ շատ ավելի սերտ: Որո՞նք են հակասական այս գնահատականների և դժգոհությունների պատճառները:

Թերթը գրում է. «Ըստ երևույթին, խորքային առումով խնդիրը գտնվում է մի քանի հարթություններում և ուղղությունների վրա, որոնց թվում և այն, որ, մեծ հաշվով, թավշյա հեղափոխությունից հետո սկսվել է ուժային կենտրոնների միջև Հայաստանի համար մրցակցության, այսպես ասած, լատենտ մի դիմակայություն ու պայքար, երբ այն դրսևորվում է ոչ թե պաշտոնական, պետական, այլ, այսպես ասած, հարակից մակարդակներով: Սա մի կողմից վկայում է այն մասին, որ իրավիճակն իսկապես փոխվել է, և մրցակցային է դարձել քաղաքականությունը ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև դուրսը՝ Հայաստանի հետ հարաբերվելու նպատակ ունեցող քաղաքական սուբյեկտների շրջանակում: Մյուս կողմից՝ շատ կարևոր է, թե ներկայումս Հայաստանն ինչպիսի, այսպես ասած, ռեսուրսներ ու գործիքակազմ ունի այդ մրցակցությունը կառավարելու, այսպես ասած, մրցակցությունը կարգավորելու, «վերահսկելու» համար՝ թույլ չտալով, որ այն վերածվի Հայաստանը վերահսկելու մրցակցության:

Այստեղ բազան, անշուշտ, լեգիտիմ իշխանությունն է, իսկ բազային ևս երկու գործոն՝ Արցախի հարցն ու հայ-թուրքական հարաբերության խնդիրը, հայկական հարցը ընդհանուր համատեքստով: Սրանք Հայաստանի ավանդական գործիքներն են եղել, որոնք արդյունավետ չեն աշխատել բազայի՝ լեգիտիմության բացակայության պատճառով: Սակայն միայն լեգիտիմության բազան ու երկու ավանդական հենասյուները, հիմնական գործիքները քիչ են, որովհետև դինամիկան հուշում է, որ մրցակցությունն ավելի է ուժգնանալու, մեծ ռիսկերով, բայց նաև՝ մեծ հնարավորությամբ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ծրագրային ինչ հավելումներ կարող է ապահովել Հայաստանի կառավարությունը բազային ու ավանդական գործիքներին»:

Խոշոր չափերի կաշառք

«Ժողովուրդ»-ն անդրադարձել է երեկ ԱԱԾ-ի բացահայտած կոռուպցիոն սխեմային, որում ներգրավված են եղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության` Լոռու մարզի աշխատակիցները:

Ըստ ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների` ՀՀ ԲՍՓ գործակալության Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մ.Մ-ն եւ նույն հանձնաժողովի անդամները, քաղաքացիների օգտին այլ նախընտրելի որոշումներ կայացնելու դիմաց, 2018թ. դեկտեմբերից մինչեւ 2019 թվականի ապրիլը տասնյակ անձանցից պահանջել եւ ստացել են ընդհանուր առմամբ 645 հազար դրամ գումար` յուրաքանչյուրից 20-55 հազարական դրամ` որպես խոշոր չափերով կաշառք:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Մեղադրանք է առաջադրվել 1 անձի, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

«Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ գործից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեղադրյալներից մեկը Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մարզպետունի Մնացականյանն է, որը այդ պաշտոնը զμաղեցրել է ժամանակավոր: Այս գործով անցնում է եւս երկու հոգի՝ երկու կին:

Ըստ թերթին հասած տեղեկությունների` Մարզպետունի Մնացականյանը նախաքննական մարմնին ցուցմունք է տվել եւ հայտնել, որ ինքը նման բան արել է եւ զղջում է իր արածի համար: Ասել է թե` նա խոստովանել է իր մեղքը:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրություն է իրականացրել եւ պարզել, որ հեղափոխությունից հետո իրավապահները ՀՀ ԲՍՓ գործակալությունների ապօրինի գործարքների մասով շուրջ 15 դեպք են բացահայտել: Սակայն այս ամենի մեջ թերթը մեկ մտահոգիչ հանգամանք է տեսնում:

«Ըստ էության, հեղափոխությունից հետո ԲՍՓ աշխատակիցների համար դաս չի եղել մինչեւ հիմա իրականացված բացահայտումները, նախկինների դեմ քրեական գործերը: Բացի այդ, այս դեպքում եւս դատարանի առաջ են կանգնում մանր ձկները: Ու հետաքրքիր է` ինչու իրավապահները չեն փորձում պարզել, թե արդյոք ԲՍՓ ղեկավարները ունեն արդյոք տանիք, որն է տանիքը, կամ արդյոք նրանց հրահանգել են գործարքի գնալ քաղաքացիների հետ, վերցրած գումարները միայնակ են տնօրինել արդյոք, թե «փայ հանել» վերեւներին»,- գրում է թերթը:

«Ըստ էության, հեղափոխությունից հետո ԲՍՓ աշխատակիցների համար դաս չի եղել մինչեւ հիմա իրականացված բացահայտումները, նախկինների դեմ քրեական գործերը: Բացի այդ, այս դեպքում եւս դատարանի առաջ են կանգնում մանր ձկները: Ու հետաքրքիր է` ինչու իրավապահները չեն փորձում պարզել, թե արդյոք ԲՍՓ ղեկավարները ունեն արդյոք տանիք, որն է տանիքը, կամ արդյոք նրանց հրահանգել են գործարքի գնալ քաղաքացիների հետ, վերցրած գումարները միայնակ են տնօրինել արդյոք, թե «փայ հանել» վերեւներին»,- գրում է թերթը:

Թանկ ավի­ա­տոմ­սեր, ոչ բար­վոք ճա­նա­պարհ­ներ, թե­րի ճա­նա­չե­լի­ու­թյուն...

Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մեր երկրի հանդեպ հետաքրքրությունը մեծապես աճել է՝ «Փաստի» հետ զրույցում նշել է Հայաստանի տուրօպերատորների և տուրգործակալների ասոցիացիայի հիմնադիր նախագահ Կարինե Դավոյանը:

«Իմիջը շատ կարևոր է զբոսաշրջիկներին երկիր բերելու համար, և, այո՛, հեղափոխությունից հետո մեր երկրի իմիջը բարձրացավ՝ անկախ նրանից, թե մեր քաղաքացիներից ով ինչպես է վերաբերվում հեղափոխության գաղափարին», - ասել է թերթի զրուցակիցը:

Զբոսաշրջիկներին հիմնականում առաջարկում են այցեր պատմամշակութային վայրեր: «Այս առումով Հայաստանը հարուստ երկիր է: Վերջին շրջանում զարգանում է նաև արկածային տուրիզմը: Ամբողջ աշխարհում գյուղական, էկոտուրիզմը մեծ թափ է առնում: Մարդիկ ավելի շատ են ձգտում բնական միջավայրին՝ բնական սնունդ, մաքուր օդ: Այս առումով բավական մեծ պոտենցիալ ունենք: Միջազգային շատ ծրագրեր հենց այս ուղղության վրա են շեշտը դնում և ծրագրեր իրականացնում՝ հատկապես գյուղական տուրիզմը զարգացնելու համար», - փաստել է Դավոյանը և ընդգծել, որ այս կերպ փորձ է արվում լուծել նաև մարզերի բնակիչների զբաղվածության հարցը, և տուրիզմն ինչ-որ առումով նպաստում է ապակենտրոնացմանը:

Տարածաշրջանում շատ դժվար է մրցակցությանը դիմանալը: Նա բերել է մեկ օրինակ. «Ե՛վ մենք, և՛ Վրաստանը մասնակցում ենք միջազգային ցուցահանդեսների, որտեղ երկրները ներկայանում են տաղավարների միջոցով, որոնց համար պետք է վճարել: Վրաստանի դեպքում տաղավարի ֆինանսավորումն ապահովում է երկրի կառավարությունը, իսկ մեզ մոտ պետությունը չնչին գումարներ է կարողանում հատկացնել: Տուրիստական ընկերությունները, որոնք պետության հետ գնում են մասնակցելու նման ցուցահանդեսների, վճարում են ոչ միայն իրենց անձնական ծախսերի, այլ նաև տաղավարի համար, որը քիչ գումար չէ՝ միջինը մոտ մեկ ու կես մլն դրամ: Տուրիստական շատ ընկերություններ մեծ գումարներ չեն վաստակում՝ նման ցուցահանդեսների մասնակցելու համար: Բայց մասնակցությունը կարևոր է, քանի որ իրենք գործընկերներ են գտնում, իսկ Հայաստանն էլ ճանաչելի է դառնում: Փոքր ընկերությունները բավական դժվարությունների են հանդիպում: Իրենք աջակցության կարիք ունեն»:

Հայաստանի տարածքում առաջնային խնդիրներից են ենթակառուցվածքները, մասնավորապես ճանապարհների ոչ բարվոք վիճակը: Տեղեր կան, որ մայրուղիները, վերանորոգված են, բայց պատմամշակութային հուշարձանների մեծ մասն անհասանելի է տրանսպորտի տեսակետից: Տուրիստները ստիպված են լինում ոտքով քայլել դեպի մշակութային կոթողները:

Ամենակարևորը՝ կա ճանաչելիության հարց. «Մեր մասին պետք է շատ իմանան դրսում: Այս հարցում մեզ պետք է աջակցեն նաև մեր դեսպանատները: Դրանք տարվա մեջ գոնե մեկ անգամ պետք է հավաքեն տուրիստական ասոցիացիաների ղեկավարներին, ներկայացնեն Հայաստանը: Պատկերացրեք՝ դա որքանով օգտակար կլինի մեր երկրի համար»:

Հիմնական և ամենակարևոր խնդիրներից է ուղիղ չվերթների բացակայությունը: Տոմսերի գների պատճառով բավականին թանկանում է նաև տուրփաթեթի արժեքը: Շատ զբոսաշրջիկներ Հայաստան են ժամանում Վրաստանով: Այդ դեպքում հիմնական տուրօպերատորը դառնում է Վրաստանը: Մի քանի օրով խմբին բերում են Հայաստան, ցույց տալիս մեր երկիրը, գումար աշխատում և հեռանում: Իսկ եթե լինեն ուղիղ չվերթներ Հայաստանի և այլ երկրների միջև, ապա մարդիկ ուղիղ չվերթով կժամանեն մեր երկիր: