ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ով տուն չվերադառնա՝ դավաճան է. Շուշիում մարտիկների առջև դրված պայմանը
2019-05-06 21:04:54

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

1992 թվականի մայիսի 6- ին սկսկվեց Շուշիի ազատագրման գործողությունը։ Եթե վճռական հաղթանակը չլիներ, կկորցնեինք Ստեփանակերտը, հետո նաև ողջ Արցախը՝  պատմում են  հերոս մարտիկները: Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը Շուշիի ազատագրման մասնակից է:

27 տարի անց նա պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին է խոսում: Ըստ որոշ հաշվարկների՝ բնակչության 10-15 տոկոսը կներգրավվեն պրոֆեսիոնալ բանակում՝ վստահ է։ Ընդ որում՝ կանդամագրվեն ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք՝ ասում է:

«Մայիսի 6-ը նախապատրաստական աշխատանքների վերջին օրն էր: Դեռ 100 թռիչք կար անելու: Սնունդ էինք հասցնում Շուշի»:

27 տարի առաջ «Հարսանիք լեռներում» օպերացիան հաջողությամբ պսակվեց, քանի որ բոլորը նույն լեզվով էին խոսում: Հենց միասնականությունն ապահովեց հաղթանակը՝ վստահ է  գեներալ- մայոր, «Արծիվ մահապարտների» զորագնդի համակարգող հրամանատար Աստվածատուր Պետրոսյանը:

«Դա ոգու միասնություն էր: Մենք իրար ասում էինք , որ ով տուն չվերադառնա՝ դավաճան է»:

Շուշիի ազատագրումից հետո Շուշանիկների թիվը զգալի ավելացավ: Նրանք այսօր 27 տարեկան են: Ինչպես 27 տարի առաջ կարողացանք ճիշտ հաշվարկների ու գաղտնապահության հետևանքով հաջողության հասնել, այնպես էլ այսօր կարող ենք քիչ խոսելով մեծ գործեր անել, ու անում ենք՝ վստահեցնում է գեներալ Պետրոսյանը:

Նա հորդորում է չմտահոգվել սահմանապահ զորքերի թվաքանակի ավելացմանն մասին  Բաքվի լուրերից:

«Մենք վաղուց գիտենք դրա մասին, բայց գիտենք նաև թե ինչպես պայքարենք: Մենք տեղներս նստած, չեմ ասի թե որ տեղ հետևում ենք… Բա որ մենք բացենք իրենց գաղտնիքները»:

Գեներալը կարծում է, որ տեղեկատվական պատերազմում ևս Հայաստանը հաղթել է:

0:00
0:00