ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հրթիռակոծությունից  հետո լարվածությունն աճել է՝ ասում են քեսապցիները
2019-05-07 18:05:42

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Իդլիպի խնդրով գլխավոր դերակատարները շուտափույթ լուծում են պահանջում և դրանով է պայմանավորված նաև լարվածությունը հայաբնակ Քեսապում:  Իդլիպում ահաբեկիչների դեմ պայքարի շրջանակներում իրականացված գործողությունների հետևանքով էին հրթիռներ ընկել հայաբնակ Քեսապում:

Քեսապում լարվածությունը շարունակվում է։ Տեղի բնակիչները գնում են խանութ, երեխաներին ուղարկում դպրոց, սակայն շատ զգոն են, քանի որ չգիտեն, թե հաջորդ հրթիռակոծությունը երբ է տեղի ունենալու:

Նախօրեին երեկոյան Քեսապի հրթիռակոծության մասին ֆեյսբուքյան էջում հայտնել էր Սիրիայում հրատարակվող «Գանձասար» շաբաթաթերթը: Հրթիռներն արձակել էին զինյալ ահաբեկչական խմբավորումները:

Երեք հրթիռ ընկել էր Էսկյուրան գյուղի շրջակայքում: Քեսապի հայ ավետարանական վարժարանի տնօրեն Անի Բոյմուշակյանը «Ռադիոլուրին» պատմեց, որ այսօր դեռ վիճակը հանդարտ է:

Նախօրեի հրթիռակոծությունից 2 հայ էր վիրավորվել, նրանք անմիջապես տեղափոխվել էին Լաթաքիայի հիվանդանոց: Այսօր արդեն նրանց վիճակը լավ է, շուտով տուն կվերադառնան՝ տեղեկացրեց Անի Բոյմուշակյանը:

Քեսապը  հիմնականում հայերով բնակեցված քաղաք է, 2014-ին հարձակման էր ենթարկվել ծայրահեղական խմբավորումների կողմից: Այժմ քաղաքում տեղակայված են սիրիական բանակի ստորաբաժանումները: Արաբագետ Արմեն Պետրոսյանը Քեսապում առկա լարվածության ալիքի մեծացման մասին է ահազանգում։

Իդլիբում ռուսական օդատիեզերական ուժերի  գործողություններով է պայմանավորված Քեսապում լարվածությունը«Օդատիեզերական ուժերի գործողություններով է պայմանավորված Քեսապում լարվածությունը»,- ասում է արաբագետը: Ըստ նրա՝ լարվածությունը Քեսապում  շուտ չի թուլանա, առաջիկայում ակտիվ գործողություններ են սպասվում ահաբեկիչների դեմ պայքարում։

0:00
0:00