ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայկական դրամը ցուցաբերել է բարձր ամրություն. Արթուր Ջավադյան
2018-11-22 12:24:31

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ուղերձ է հղել դրամի ներդրման 25-ամյակի կապակցությամբ՝ տեղեկացնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նա շնորհավորել է մեր բոլոր հայրենակիցներին՝ նշելով, որ դրամի ներդրմամբ սկիզբ է դրվել անկախ տնտեսական քաղաքականության, նաև՝ Կենտրոնական բանկի անկախ դրամավարկային քաղաքականության գործառույթի հիմնման և իրականացման:

«Քսանհինգ տարում, իհարկե, եղել են ցնցումներ, որոնք հիմնականում եկել են արտաքին աշխարհից, բայց բոլոր այդ դեպքերում Հայաստանի ֆինանսական համակարգը, որի ձևավորման հիմքում Հայկական Դրամն է, ցուցաբերել է բարձր ամրություն, համախմբվածություն և պրոֆեսիոնալիզմ: Ֆինանսական համակարգը, առանց որևէ բյուջետային աջակցության, դիմակայելով բոլոր տեսակի մարտահրավերներին պահպանել, և լիահույս եմ, ապագայում ևս կպահպանի այն կայունությունը, որն այսօր չափազանց կարևոր է: Այս տարիներին ստեղծվել և կայացել են նաև բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են ֆինանսական համակարգի կայուն զարգացման և շարունակականության ճանապարհին»,-ասել է Կենտրոնական բանկի նախագահը:

Այսօրվանից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն երրորդ սերնդիթղթադրամները։ Նորամուծությունը նվիրված է ազգային թղթադրամի` դրամի 25 ամյակին։ Նոր սերնդի թղթադրամները տպված են բարձրորակ կոմպոզիտային հումքի վրա, ինչի արդյունքում թղթադրամները կարող են օգտագործվել միջինը 3-4 անգամ ավելի երկար։

Նախ շրջանառության մեջ կդրվեն երեք՝ տասը, քսան և հիսուն հազար անվանական արժեքներով թղթադրամները:

Նոյեմբերի 25-ից արդեն շրջանառության մեջ կհայտնվեն նաև հազար, երկու հազար և հինգ հազար անվանական արժեքներով թղթադրամները:

Ներկայիս թղթադրամները աստիճանաբար կհանվեն շրջանառությունից։

Նոր դրամները հատվել են Գերմանիայում: 2017 թվականի մայիսին ՀՀ Կենտրոնական բանկը մրցույթ էր հայտարարել կոմպոզիտայինթղթադրամներ տպելու վերաբերյալ, իսկ հուլիսին` էսքիզների մրցույթ։ Մրցույթի արդյունքներով,գերմանական Giesecke & Devrient ընկերությունն է թողարկել նոր հայկական թղթադրամները։