ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
100 փաստ Նոր Հայաստանի մասին. ՀՀ վարչապետի մամուլի ասուլիսը՝ ուղիղ (լրացված)
2019-05-08 10:35:25

Լրացված է՝ 12:01-ին

«Տարբեր քրեական գործերում ներգրավված են պաշտոնաթող նախագահը, փոխվարչապետը, Պաշտպանության ու Բնապահպանության նախարարներ, ԴԱՀԿ պետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այժմ մեղադրանքներ են առաջադրվել նաև ՊՎԾ պետին ու երկու գործող փոխնախարարի: Սա վիճակագրություն է, աննախադեպ վիճակագրական փաստ,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետության մեկ տարին ամփոփող ասուլիսի ժամանակ՝ 100 փաստով ներկայացնելով փոփոխություները նոր Հայաստանում: Կառավարության ղեկավարը շեշտել է՝ քաղբանտարկյալներ ու քաղաքական հալածյալներ չկան Հայաստանում՝ հավելելով, որ երկրում կոռուպցիան բացառվում է:

Տնտեսական թեմաներից խոսելով՝ Փաշինյանն ասել է, որ տնտեսվարողների գերավճարների 90 տոկոսը մարվել է: Տնտեսվարողներին վերադարձվել է 19 մլրդ դրամ ավելի ԱԱՀ: Վարչապետը հիշեցրել է, որ նոր սերնդի ՀԴՄ-ները տնտեսվարողներին տրամադրվել է 100 հազար դրամ ավելի ցածր գնով: Այս ընթացքում 20 հազար վարկառուի ժամկետանց վարկ է ներվել: Շուրջ 120 հազար վարկառուի վարկային պատմություն է մարվել: Վարչապետը հիշեցրել է, որ այժմ ՀՀ քաղաքացիները կարող են մեքենաները մաքսազերծել ցանկացած մաքսատանը, նաև տեղադրել են օնլայն հաշվիչ, որի միջոցով քաղաքացիները իրենք կարող են հաշվել, թե որքան է կազմելու ավտոմեքենայի մաքսազերծումը:

Հայաստանում 51 հազար աշխատատեղ է ստեղծվել, որի մի մասը ստվերում գրանցված աշխատատեղերն են, մյուսը՝ նոր ստեղծվածները: Օրենսդրական փոփոխություններով այսուհետ հանք շահագործողների իրական սեփականատերերը հայտնի կդառնան: 150 հազար անձ ազատվել է ՃՈ տուգանք վճարելու պարտավորությունից: Հայաստանում այս տարի ռեկորդային քանակով ճանապարհներ են նորոգվելու: Վարչապետը կարևորել է ԱԳԼՃԿ-ներում զուգարանների տեղադրումը, սա կարևոր է Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար: Այս տարի նախորդի համեմատ ոլորտում 10.5 տոկոս աճ է գրանցվել: Ուսումնական հաստատությունները ընտրական գործընթացներին չեն ներգրավել: Ավելացել է ավագ դպրոցների ֆինանսավորումը: Կառավարության պարտք - ՀՆԱ ցուցանիշը նվազել է 2.3-ով: Այժմ այն կազմում է ՀՆԱ -ի 51.3 տոկոսը:

Նոր Հայաստանի հերթական փաստերից մեկն էլ, ըստ վարչապետի, այն է, որ Նոր Հայաստանում ամուսնությունները ավելացել են 5 տոկոսով, ամուսնալուծությունները նվազել 17 տոկոսով: ՙՄենք ոչ մի կապ չունենք այս ամեն ինչի հետ, կապ ունի ՀՀ քաղաքացին, ու նաև լրատվամիջոցները՚,-հայտարարել է Փաշինյանը:

Փաստերից 91-րդը Նիկոլ Փաշինյանը համարել է այն, որ Նոր Հայաստանում վարչապետի ավոտշարասյունը կանգում է կարմիր լույսի տակ, բացառությամբ որոշ դեպքերի, զիջում են նաև հետիոտներին: Եվս մեկ փաստ. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի ՖԲ միջոցով իր հարցերն ուղղել ՀՀ վարչապետին:

Որպես 100-րդ փաստ՝ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է այն, որ ինքն ու իր ընտանիքի անդամները աշխատում են կրել միայն տեղական հագուստ: Փաշինյանն ասել է, որ այսօր էլ հայկական արտադրության հագուստով է եկել ասուլիսի:

Տեղադրված է՝ 10:35-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփում է վարչապետության մեկ տարին: Սա պաշտոնավարման ընթացքում նրա չորրորդ ասուլիսն է: Նիկոլ Փաշինյանը փաստերը սկսել է տնտեսական ցուցանիշերի ներկայացմամբ: Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ կարող է 200 և ավելի փաստ հրապարակել, սակայն, պետք է որոշակիորեն սահմանափակվել: Եվ այսպես, ընթացիկ տարում պետական բյուջեի եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, այլ 62 մլրդ դրամով: Այս տարվա առաջին եռամսյակում, նախորդի համեմատ, պետական բյուջեի եկամուտները աճել են քսանհինգ տոկոսով:

Անդրադարձել է նաև զինուժի համալրման գործընթացին՝ տեղեկացնելով, որ Հայաստանը սկսել է ՍՈՒ-30 կործանիչներ գնել: Վարչապետը նշել է, որ ավելին ասել չի կարող: Իսկ փաստը հրապարակում է, քանի որ արդեն հայտնի փաստ է: Կառավարության ղեկավարը նաև ասել է, որ այս տարվա հուլիսի 1-ից զինվորականների աշխատավարձերը կավելանան. պայմանագրային զինծառայողներինը՝ 20 տոկոսով, առանձնահատուկ պայմաններով ծառայություն իրականացնողներինը՝ շուրջ 30 տոկոսով: