ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Թուրքական կայքի անդրադարձը. Հայկական դրամի վրա Սարոյանն է
2018-11-22 13:02:47

Թուրքական «Sözcü» թերթի կայքն անդրադարձել է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք նոր՝ 3-րդ սերնդի 5000 անվանական արժեքով թղթադրամի վրա Վիլյամ Սարոյանին պատկերելու փաստին՝ տեղեկացնում է «Էրմենիհաբեր»-ը:

«Բիթլիսից դուրս եկավ, Հայաստանի թղթադրամի վրա պատկերվեց» վերնագրով հրապարակման մեջ, ինչպես «Էրմենիհաբեր»-ն է գրում, հոդվածագիրն անդրադարձել է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք թղթադրամներին և նշել, որ դրանցից մեկի վրա Թուրքիայում ճանաչված անձնավորություն է պատկերվել:

Թուրքական աղբյուրը հիշեցրել է, որ Սարոյանի ընտանիքը Միացյալ Նահնագներ է գաղթել ներկայիս Թուրքիայի Բիթլիս (Բաղեշ) քաղաքից:

«Բիթլիսից ԱՄՆ-ը գաղթած և գրականության պատմության մեջ իր համար յուրահատուկ տեղ նվաճած Վիլիամ Սարոյանը... Պուլիցերյան ու Օսկար մրցանակների դափնեկիր Սարոյանը կպատկերվի Հայաստանի 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա»,- հոդվածի հեղինակը:

Հրապարակման մեջ համառոտ անդրադարձ է կատարվել Սարոյանի կենսագրությանը, ստեղծագործական կյանքին ու ստացած մրցանակներին, ինչպես նաև ամերիկացի նշանավոր գրող Էռնեստ Հեմինգուեյի հետ ունեցած տարաձայնություններին:

Վիլյամ Սարոյանը թեև ծնվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, սակայն ամուր կապ էպահպանել իր նախնիների հայրենիքի հետ և 1964-ին այցելել ԱրմտյանՀայաստան՝ Բիթլիս:

2014-ին, երբ լրացավ Սարոյանի այցի 50-ամյակը, Բիթլիսի քրդական ավագնին որոշում կայացրեց քաղաքի Սափգոր թաղամասի այն փողոցը, որտեղ ապրել է գրողիընտանիքը, անվանակոչել Սարոյանի անունով:

Տես նաև՝