ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հեռացող խորհրդարանը հաստատեց հաջորդ տարվա բյուջեն
2018-11-22 13:55:16

Ազգային ժողովն այսօր ընդունել է 2019-ի պետական բյուջեի մասին նախագիծը: Կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 4, ձեռնպահ` 2: Դեմ են եղել ՀՀԿ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը. նրանք նախապես հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու: Էդուարդ Շարամազանովն ասել էր, որ դեմ է, քանի որ բյուջեն ոչ թե իներցիոն է, այլ զարգացում չապահովող. տնտեսությունը հետընթաց է ապրելու, ներդրումները պակասելու են:

Իսկ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարել էր, որ իրենց դիրքորոշումը բյուջեի հարցում չի փոխվել, սակայն պատգամավորները ազատ են քվեարկության հարցում:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2019 թ.-ի բյուջեն գնահատել էր իներցիոն՝ նշելով, որ դա նախկին կառավարության բյուջեի ուրվականն է:

Դեռևս սեպտեմբերին լրագրողների հետ զրույցում նա ասել, որ դա դեռ իր կառավարության բյուջեն չէ: Ինչ-որ առումով նախկինից եկած իներցիոն բյուջե է, և իրենք տրամադրված են, որ բյուջեն նաև հընթացս  լրջագույն փոփոխությունների ենթարկվի:

«Մենք դեռ այդ բյուջեի վրա աշխատելու ենք»,- նշել էր վարչապետը:

Տես նաև՝