Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռոդնինայի անվան դպրոցը վերանվանվեց
2019-05-08 16:05:23

Երևանի ավագանին այսօր հրավիրված արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը վերանվանեց  «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»:

Նախագիծը ներկայացրել էր ավագանու «Լույս» խմբակցությունը: Անի Խաչատրյանը նշեց, որ  հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Իրինա Ռոդնինան փետրվարի 26-ին  Բաքվում մասնակցել է Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին:

«Այդ արարքն ունի թե՛ բարոյական, և թե՛ քաղաքական ենթատեքստ: Նախևառաջ դա վիրավորանք է Հայաստանի ու Արցախի ժողովրդին: Ռոդնինան պետք է զերծ մնար հակահայկական միջոցառման մասնակցությունից, առավել ևս հանդես գար հայտարարություններով»:

Եվ իր ելույթում Ռոդնինան առաջարկել էր որպեսզի արդարությունը հաղթանակի անհրաժեշտ է Խոջալուի մասին նկարահանել ֆիլմեր ու հրատարակել գրքեր: Եվ իր ելույթում Ռոդնինան հայերին անվանել է ազգայնամոլներ:

Այնուհետև Ռոդնինան անդրադարձել էր անվանափոխության նախագծին և նշել, որ դա հայերի իրավունքն է և ինքն արել է, այն ինչ արել է: «Անվանակոչեք դպրոցը ինչպես կցանկանաք»,- ասել էր Ռոդնինան: