Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյան. Բրյուսելում Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ
2019-05-08 17:23:55

«Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ, բայց ենթադրվում է, որ տեսնենք, կշփվենք, երկու բառ կխոսենք»,- ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե հաջորդ շաբաթ Բրյուսելում «Արևելյան գործընկերության» տասնամյակն է նշվելու, արդյո՞ք նախատեսված է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Նա նշեց, որ  շփում հիմա էլ կա։ «Եթե հիմա միջնորդավորված շփվում ենք, հանդիպենք, ինչու չենք կարող երկու բառ խոսել»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր՝ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ այսօր հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ասուլիսի ընթացքում վարչապետը ներկայացրել է 100 փաստ Նոր Հայաստանի մասին, ապա պատասխանել լրագրողների հարցերին:

Ընդհանուր առմամբ վարպաչետի հետ լրագրողների հանդիպում տեւել է շուրջ 6 ժամ: