ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեր քաջ որդիները պատվով շարունակում են իրենց հերոս նախնիների սուրբ գործը. Բակո Սահակյան
2019-05-09 10:10:59

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի առթիվ:

Նրա խոսքով, այդ հաղթանակներն այսօր ամուր են պահում մեր քաջ որդիները՝ պատվով շարունակելով իրենց հերոս նախնիների սուրբ գործը: «Պատմության մեջ վառ են նրանց անօրինակ սխրանքն ու խիզախությունը, անձնազոհ նվիրվածությունը հայրենիքին ու հարազատ ժողովրդին, ինչն էլ նրանցից ժառանգել է մեր սերունդը եւ սերտել՝ որպես հայրենասիրության լավագույն դաս»,-ասված է ուղերձում:

Արցախի նախագահը նշել է, որ Մայիսյան այս տոնական օրը լի է ինչպես անհուն ցնծությամբ ու բերկրանքով, այնպես էլ խոր ցավով ու կսկիծով, քանի որ հիշում եւ փառաբանում ենք հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին:

«Թող նրանք անմահանան հայրենիքում ծնվող ամեն մի մանկան, ամեն մի շենացող բնակավայրի, ամեն մի օջախում վառվող կրակի հետ»,-իր շնորհավորական խոսքում ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: