Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մարտահրավերներին դիմակայելու համար պետք է ունենանք նաև մտքի հաղթանակներ. Արմեն Սարգսյան
2019-05-09 10:34:21

Մայիսյան եռատոնի առիթով իր շնորհավորական ուղերձում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ կարևորելով խաղաղությունն ու հաղթանակը ժողովուրդների ու պետությունների համար որպես ապրելու և զարգանալու երաշխիք՝ շեշտել է, որ շուրջ 75 տարի առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմում նաև մեր 600 հազար հայրենակիցների ջանքերով ֆաշիզմի դեմ տարած հաղթանակը խաղաղություն բերեց աշխարհին: Իսկ 27 տարի առաջ պատմական Շուշիի ազատագրումով մենք կարողացանք հաղթականորեն բեկել արցախյան պատերազմի ընթացքը:

Արմեն Սարգսյանի խոսքով, մենք չպետք է գոհանանք միայն անցյալի ձեռքբերումներն արձանագրելով, պետք է հաղթանակենք նաև ներկայում և բոլոր ոլորտներում, այսօ՛ր ստեղծենք վաղվա նվաճումների ամուր հիմքերը:

«Այսօրվա մարտահրավերներին դիմակայելու համար պետք է ունենանք մտքի հաղթանակներ՝ գաղափարներ առաջարկենք և դրանք կյանքի կոչենք բանակում ու քաղաքացիական կյանքում, սահմանին և թիկունքում, աշխատանքում ու տնտեսության մեջ, մշակույթում և գիտության մեջ»,-իր ուղերձում ասել է ՀՀ նախագահը: