Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կուսակցությունները շտապում են հրաժարվել Քոչարյանից
2019-05-09 18:48:18

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր ալեկոծություն է մտցրել Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը, որը նա տվել է կալանավայրից: Քոչարյանը խոսել է ընդդիմադիր ուժերի հզոր միավորման մասին, սակայն, այս պահին որեւէ քաղաքական ուժ դեռ չի հաստատում Քոչարյանի հայտնած տեղեկությունները:

Փոխարենը՝ այսպես ասենք, առաջին «կասկածյալները» շտապել են չեզոք դիրքորոշումներ հայտնել: Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն է ունեցել կալանավայրից գրավոր հարցազրույց տալ «Reuters» գործակալությանը:

Այդ հարցազրույցում նա հայտարարել է, որ հզոր ընդդիմադիր ուժեր միավորվում են՝ մարտահրավեր նետելու Հայաստանի նոր իշխանություններին: Քոչարյանը հույս ունի, որ ինքն այդ ուժերի թվում կլինի:  

Առայժմ հայտնի չէ, թե որ քաղաքական միավորներին է նկատի ունեցել Քոչարյանն իր հայտարարությունն անելիս: Այդ քաղաքական ուժերը նաեւ չեն շտապում հայտարարություններով հանդես գալ՝ հերքել կամ հաստատել:

Ամեն դեպքում վարկածներից մեկի սլաքներն ուղղվում են դեպի Դաշնակցություն կուսակցությունը, որը օրեր առաջ մեծ համաժողով էր կազմակերպել Արցախում: ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անհիմն է համարում նման կասկածները:   

«Մենք որեւէ մեկի հետ որեւէ քննարկում չենք ունեցել: Մենք համագործակցում ենք օրակարգի եւ ծրագրերի շուրջ, այլ ոչ թե անձերի: Մեր առջեւ խնդիր չենք դրել Ռոբերտ Քոչարյանի կամ որեւէ մեկի հետ համագործակցելու կամ չհամագործակցելու: Մարտահրավեր չենք նետում իշխանությանը եւ հատուկ ջանք չենք գործադրում, որ այս իշխանությունը ձախողի: Բայց մենք իբրեւ արտախորհրդարանական ընդդիմություն քննադատելու ենք իշխանությանը»:

լաքն իրենցից շեղում են նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հիմնավորմամբ՝ իրենք այս հեղափոխության կրողներն են: Ավելին՝ ԲՀԿ-ն իրեն է վերագրում նախկին իշխանության տապալումը, մինչ Փաշինյանը սկսում էր քայլել Գյումրիից: 

«Եթե մենք համաձայնվեինք նախկին ռեժիմին, չէին գնա հեղափոխության: Եթե գնացել ենք հեղափոխության, ուրեմն այդ խոսքերը մեզ ուղղված չեն»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ընտրել է հեգնանքի ճանապարհը: Զավեշտալի է համարում նախկինների ցանկությունները:  

Քոչարյանը քաղաքականությամբ սկսել է զբաղվել կալանավորվելուց հետո. իրավապաշտպան

« Երեկվանից սարսափած եմ, ամբողջ գիշեր չեմ քնել: Ի՞նչ ուժեր են ձեւավորվում: Հայաստանում վերջին շրջանում բավականին մարդիկ քաղաքականության մեջ են զուտ մի հանգամանքի բերումով, որ չնստեն: Մենք բացառում ենք հին Հայաստանի գործիչների հետ որեւէ առնչությունը»:

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ուրախ է, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է իր շուրջ համախմբել ընդդիմությանը: Սակայն, այդ ծրագրերի հանդեպ հոռետես է.

«Չեմ կարծում, որ դա կստացվի, որովհետեւ ինձանից էլ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը եւ պարոն Քոչարյանի վարկանիշը: Ես ավելի լուրջ ինձ մրցակից եմ համարում  գործող ընդդիմության մեր գործընկերներին: Իսկ թե այդ նախկին «բեկորները», որոնք միավորվում են, որ փրկեն իրենց, կարծում եմ, դատարանը իր պատասխանը միանշանակ կտա»:  

Վերջին շրջանում փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Քոչարյանին աջակցություն է հայտնել Արցախի իշխանությունը: Իրավիճակը մի քիչ այլ կերպ է գնահատում Աժ փոխնախագահը: Նա կարծում է, որ այս դեպքում խոսքը ոչ թե Արցախի իշխանության կողմից պաշտոնապես, այլ՝ իշխանության մեջ եղած անհատների աջակցության մասին։
 

0:00
0:00