ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մակունցը հորդորում է չշահարկել արտիստի մահը
2018-11-22 17:21:28

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հորդորում է բալետի արտիստ Վահագն Մարգարյանի մահը չշահարկել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Լիլիթ Մակունցը:

Արտիստի մահվանից հետո լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան օգտատերերը քննարկում են  Մշակույթի նախարարության կողմից  երիտասարդի հոգեհանգիստի արարողությունը Օպերայի շենքում կազմակերպելու խնդրանքը մերժմելու փաստը

«Մեզ դիմել են երեկ չէ առաջին օրը՝ ժամը 17:00-ի հատվածում, որպեսզի հաջորդ օրը՝ ժամը 12:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվի հոգեհանգիստ Օպերայում»,- ասաց Մակունցը:

Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի որոշումով սահմանվում է հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպման կարգը:


Մակունցը
նշեց, որ օրենքը չի շրջանցվել անգամ այն պարագայում, երբ  նախընտրական այս  փուլում որպես ռեյտինգային  ընտրակարգով առաջադրված թեկնածու կարող էր բերել քաղաքական դիվիդենտներ:

«Չգնացի այդ քայլին, երբեք ինձ նման բան թույլ չէի տա, թեև ես գիտեի, որ պատասխանն ինչ արձագանք կստանար»,- ասաց Մակունցը։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ նախարարության առաջարկով Վահագն Մարգարյանի ընկերների հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որպեսզի Օպերայում նրա հիշատակին կազմակերպվի հիշատակի երեկո:

Մակունցը անդրադարձավ նաև Համազգային թատրոնում տեղի ունեցող իրադարձություններին: Խնդիրն այն է, որ թատրոնի մի խումբ դերասաններ չեն ցանկանում Վիգեն Չալդրանյանին տեսնել գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի պաշտոնում ու պահանջում են վերջինիս հրաժարականը:

«Այո Համազգային թատրոնի ստեղծագործական կազմի հետ հանդիպում եմ ունեցել, մանրամասն քննարկել ենք այն խնդիրները, որոնք իրենց մտահոգում են, բայց հասկանալի է, որ այն երկու կողմ ունի, պետք է լսենք ոչ միայն ստեղծագործական կազմին, այլև պարոն Չալդրանյանին»,-ասաց Լիլիթ Մակունցը: