Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-05-11 10:02:49
  • «Առավոտ». Նիկոլ Փաշինյանին սուպերվարչապետության խնդրում չեմ քննադատելու. Արամ Սարգսյան
  • «168 ժամ». Փաշինյանի վերջին հայտարարություններն ԱՄՆ-ում դրական չեն ընդունվել

Նիկոլ Փաշինյանին սուպերվարչապետության խնդրում չեմ քննադատելու. Արամ Սարգսյան

«Առավոտ»-ը հարցազրույց է հրապարակել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

Հարցերից մեկը վերաբերում է այն փոփոխություններին, որ նկատելի են վարչապետի մոտ. մասնավորաբար, նախկինում Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգի  քննադատն էր, իսկ այժմ, այդ հենարանով է առաջ գնում: Արամ Սարգսյանը պատասխանել է.

«Ես Նիկոլ Փաշինյանին քննադատում եմ այն բաներում… չմտածեք, որ ես նման ցանկություն ունեմ (խոսքն իշխանության գալու մասին է), որովհետեւ, եթե ես նման ցանկություն ունենայի`իր փոխարեն լինելու, ես էլ ռուսներին կգովեի: Այսինքն, իմանալով, որ դեռ տասը տարի այս երկրում իշխանությունների լինել-չլինելու հարցը որոշվելու է նաեւ Ռուսաստանում, ես ռուսներին քննադատում եմ`դրանով իսկ օգնելով գործող իշխանություններին`Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչեւ Նիկոլ Փաշինյան: Ես խնդիր չեմ դրել`իմ իշխանության գալու, ես խնդիր եմ դրել`իմ երկրին օգնելու: Բայց, ես Նիկոլ Փաշինյանի սուպերվարչապետության խնդրում չեմ քննադատելու, որովհետեւ, իր փոխարեն, միգուցէ ես էլ այդպես վարվեի`անկախ նրանից, որ ընդդիմություն եղած ժամանակ այլ կարծիք եմ հայտնել»:

Թե ինչո՞ւ`թերթի զրուցակիցը բացատրում է. «Եթե ԱԺ-ում ներառված բոլոր կուսակցությունները, համարյա թե հիմնավորում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ իրենք ավելի հավատարիմ կլինեն իրեն կամ Ռուսիոյին, քան թե Նիկոլ Փաշինյանին եւ երբ, որ Հայաստանի ԱԱԾ-ի, բանակի, ներքին գործերի բարձրաստիճան պաշտոնյաները ավարտել են ռուսական համապատասխան կրթական հաստատությունները, իսկ Ռուսաստանում բոլոր ուժայիններին կանչում են եւ ասում են, որ իմ իրավահաջորդը դու ես…ինձ էլ են այդ նույն բաներն արել: Այսինքն, այդ մարդիկ խնդիր ունեն այս երկրում անընդհատ ազդեցություն ունենալ: Այդ պարագայում, այդ կառույցներին բերել ԱԺ եւ գործոն դարձնելը`սեփական դիրքերի տակ ռումբ ունենալ է նշանակում: Եթե ԱԺ-ում լիներ մեկ-երկու արեւմտյան արժեք ունեցող կուսակցություն, վստահաբար, Նիկոլ Փաշինյանը այդ քայլին չէր գնա: Իսկ այս պարագայում, բնականաբար, ինքը տեսնում եւ հասկանում է, թե ինչ կա, ինչ չկա»:

Հարյուր տոկոս համոզված լինելով, որ կառավարման համակարգում, քաղաքական առումով, պիտի ներքին գործերն ու ԱԱԾ-ն լինեին նախարարություն, հարյուր տոկոս համոզված լինելով, որ կառավարման այս համակարգը չի լուծելու այն խնդիրները`տնտեսական քաղաքական, հայրենադարձություն, ինչը դրել է այս իշխանությունը, միեւնույն ժամանակ, կոնկրետ այս խնդրում Նիկոլ Փաշինյանին չի քննադատում. ինքն էլ նույնը կաներ:

«Ես միշտ, գործող իշխանություններին`Ռոբերտ Քոչարյանից մինչեւ Նիկոլ Փաշինյան, քննադատել եմ այն բաներում, ինչը ես կանեի, եթե լինեի իրենց փոխարեն: Ես պոպուլիստ չեմ: Դրա համար ես քվե չեմ հավաքում: Իրենք մեծ քվե ունեն, հանրությունն իրենց է վստահել եւ պիտի անեն քայլեր, որ հաջորդ ընտրություններում ընտրվեն, որովհետեւ պատմությունն այլ փորձեր է ցույց տվել. օրինակ, Վրաստանում, ընտրեցին նրան, ում ուզում էին, հետո ընտրեցին նրան, ով փող ունի`Իվանիշվիլին, Ուկրաինայում, ընտրեցին Յուշչենկոյին, ով իրենցից էր, ազնիվ էր, մաքուր էր, բիզնեսի մարդ չէր, հետո ընտրեցին Պորոշենկոյին, ով փող ուներ: Աշխարհն այսպիսի գործընթացների մեջ է, հետխորհրդային հանրապետություններում մարդիկ սովորում են ընտրության եւ ընտրություն իրենց համար ոչ թե ինձ եւ ձեզ նման մարդկանց մեջ է, այլ փող ունեցողների եւ փող չունեցողների, շատ աղքատների եւ շատ հարուստների: Մենք, չգիտես ինչու, որ գաղափարների առումով երբեք միջակ չենք եղել, այս խնդրում միջակ ենք»:

«168 ժամ». Փաշինյանի վերջին հայտարարություններն ԱՄՆ-ում դրական չեն ընդունվել

«168 ժամ»-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկու քննադատությունը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ԱՄՆ-ը չի աջակցել Հայաստանին թավշյա հեղափոխությունից հետո, ասել է.

«Ես անձամբ հանդիպել եմ Փոլ Սթրոնսկու հետ, քննարկել եմ նաև իր կողմից բարձրացված այդ թեզերը։ Իրականում ՀՀ իշխանափոխությունից հետո ԱՄՆ-ը մի քանի մակարդակով՝ նախագահի, ԱՄՆ Պետքարտուղարության և այլ, շնորհավորական ուղերձներ է հղել, և լրացուցիչ մի քանի միլիոն դոլարի օգնություն է տրամադրել։ Օրեր առաջ Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի գլխավորած պատվիրակությունը, ստորագրվեց համաձայնագիր, որով USAID-ի միջոցներից լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրվեց Հայաստանին, այսինքն՝ այս համաձայնագիրը վաղուց էր բանակցվել, և ակնհայտ է, որ ԱՄՆ-ից լրացուցիչ օգնություն եկել է ու շարունակելու է գալ։ Կարծում եմ՝ Սթրոնսկու հայտարարությունները սրա հետ պետք է կապել, որ աջակցություն եղել է՝ թե՛ քաղաքական առումով հայտարությունների տեքստով, այդ թվում՝ նախագահ Թրամփից, թե՛ նաև ֆինանսական միջոցների տրամադրման տեքստով»:

Ըստ նրա՝ Փաշինյանի վերջին 2 հայտարարություններն ԱՄՆ-ում միանշանակորեն դրական չեն ընդունվել, և դրանց հետո կապված՝ մեծ անհամաձայնություն կա. «ԱՄՆ-ը չի հասկանում, թե ի՞նչ ի նկատի ուներ Փաշինյանը՝ ԱՄՆ-ի կողմից փաստացի աջակցության առկայության պայմաններում»։