Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովը մեկնարկել է
2019-05-11 11:05:09

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը։

Համաժողովին ներկա է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական և մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, տեղի և արտասահմանյան ներդրողներ ու գործարարներ, բանկային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ, գիտնականներ, վերլուծաբաններ, պետական և հասարակական շրջանակների այլ ներկայացուցիչներ:

Ներդրումային-գործարար համաժողովի նպատակն է՝ մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում ձեռնարկատիրություն իրականացնող և բիզնես շահեր հետապնդող գործարարների: Մարզի համար որպես զարգացման գերակա ուղղություն են ընտրվել գյուղատնտեսությունը, տուրիզմը և վերականգնվող էներգետիկայի արտադրությունը:

«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողովը մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ողջույնի խոսքերով:

Այնուհետև ցուցադրվելու է «Գեղարքունիքի մարզի տնտեսական հնարավորությունները և զարգացման տեսլականը» ֆիլմը: Ապա կայանալու է պանելային քննարկում՝ «Ներդրումային միջավայրը Հայաստանում» խորագրով, որի ընթացքում ներկայացվելու է մարզում հաջողված 6 ծրագիր: Համաժողովի հաջորդ փուլում ներկայացվելու է մարզում ընթացքի մեջ գտնվող 7 ներդրումային ծրագիր, որից հետո ներկայացվելու է ներդրումային ծրագրերի 18 նոր գաղափար (շնորհանդեսներ): Համաժողովը կընդմիջվի «EXPO» ցուցահանդեսով և հյուրասիրությամբ: