ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն կշնորհվի
2018-11-22 19:08:48

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ստորագրեցի Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի հրամանագիրը ստորագրվելուց հետո:

Հ.Գ. ՀՀ օրենսդրությամբ ետին թվով քաղաքացիություն շնորհելու ոչ մի սողանցք չկա: Հետեւաբար՝ քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այս տարվանից»:

Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց ազատազրկման 10,5 տարի ժամկետով

Ժիրայր Սեֆիլյանը 51 տարեկան է: Շուրջ երկու տարի ճաղերի հետևում անկացրած Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարը բարձրագույն պետական պարգևի՝ Մարտական խաչի առաջին աստիճանի շքանշանի ասպետ է:

Ռոբերտ Քոչարյանի օրոք` 2007 թվականին նա դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման` ապօրինի զենք և զինամթերք պահելու մեղադրանքով: Հետագայում Եվրոպական դատարանը վճռեց, որ Սեֆիլյանի իրավունքները խախտվել են:

Նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր անդամ Սեֆիլյանին ՀՀ նախորդ խշխանությունները մի քանի անգամ մերժել են Հայաստանի քաղաքացիություն տալու խնդրանքը:

Վերջերս նա հայտարարել էր, որ ԱԺ արտահերթ ընտրություններին չի մասնակցում ՀՀ քաղաքացիություն չունենալու պատճառով: