Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեկնարկել է Մանվել Գրիգորյանի գործով բուն դատավարությունը
2019-05-13 18:23:16

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Դատին ներկա է նաև Մանվել Գրիգորյանը, որը մեղադրվում է 6 հոդվածով:

Նիստի մեկնարկին պաշտպանական կողմը խնդրեց, հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը, նիստը չտեսանկարահանել, դատարանը բավարարեց միջնորդությունը և արգելեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին դատարանի դահլիճից ուղիղ հեռարձակումներն ու տեսանկարահանումները։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Նազիկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Մայիսի 6-ին այս գործով նախնական դատական նիստն էր, որտեղ քննվում էր բացառապես խափանման միջոցի հարցը։