ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հրահրման միտում՝ Ռ.Քոչարյանի գործով դատավարությանը
2019-05-13 19:39:24

Լիլիթ Աղբալյան
«Ռադիոլուր»

Ռոբերտ Քոչարյանի գործով հաջորդ դատական նիստը մեծ դժվարություններով կուղեկցվի, կարծում է 2008 թ.-ի մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը:

Այսօր «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նա մտահոգություն է հայտնել, որ  հաջորդ նիստին ներկա կլինեն ոչ միայն Քոչարյանի կողմնակիցներ, այլև նրա գործունեությունից տուժած հակակշիռ ուժեր:

Նա աջակիցների գործողություններում հրահրման միտում է տեսնում:

Սեդա Սաֆարյանը չի ընդունում, թե գործում կան հեղափոխական էմոցիաներ կամ վրեժխնդրություն: Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքն այնքան հիմնավոր է, որ անգամ իրավաբան պետք չէ լինել:

0:00
0:00