Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-05-14 10:08:19
  • «Առավոտ». «Խանդավառների» նոր խումբ
  • «168». «Ադրբեջանը հույսեր ուներ Փաշինյանից զիջումներ ստանալ, բայց զիջումներ նա չի անում»
  • «Փաստ». «Նոր Հայաստանի» նոր ներդրումները
  • «Ժողովուրդ». Զգալի թանկացել են
  • «Իրավունք». Սանասարյանի գործի հերթական վարկածը

«Խանդավառների» նոր խումբ

«Առավոտ»-ն իր խմբագրականում անդրադարձել է երեկ մեկնարկած Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դատավարությունը: Այն, որ դրան նախորդեց Քոչարյանի կողմնակիցների կազմակերպած երկու միջոցառում՝ երկրորդ նախագահի «աջակիցների դաշինքի» ժողովը եւ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը, ըստ թերթի, վկայում է այն մասին, որ Քոչարյանի կողմնակիցներն ակնհայտորեն ակտիվացել են եւ իրենց ակտիվությամբ ցանկանում են ազդել դատավարության ընթացքի վրա: Դատարանի դահլիճում էլ էին նրանք ակտիվ՝ ժամանակ առ ժամանակ լսվում էին «Ազատությո~ւն» վանկարկումներ ու ծափեր:

Իրավիճակը թերթին հիշեցնում է ՊՊԾ գնդի վրա հարձակված խմբի անդամների դատավարությունը. «…նման դեպքերում ամբաստանյալի աջակիցների «ջոկատները» միշտ բավականին ագրեսիվ են, եւ երեկ էլ նրանք հարձակվեցին Քոչարյանին մարդասպան համարող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա: Ագրեսիվ է նաեւ Երկրորդ նախագահի նկատմամբ բացասական էմոցիաներ ունեցող քաղաքացիների մեծամասնությունը, որը չի զլանում անեծքներ եւ հայհոյանքներ գրել Քոչարյանի հասցեին եւ հատկապես նրա դատավարության հետ կապված ամեն մի նյութի տակ»,-գրում է թերթը:

Այս նոր իրավիճակում, ինչպես նշում է «Առավոտ»-ը, հրապարակվող նյութերին երկու տեսակի արձագանք է ստանում՝ բոցավառ նիկոլականներ. «Ո՞նց եք համարձակվում մեր Առաջնորդին բան ասել» եւ «Ինչո՞ւ եք այդ սրիկա ՀՀԿ-ականներին ու քոչարյանականներին ձեր թերթի էջերում տեղ տալիս» և խանդավառ քոչարյանականներ. «Ո՞նց եք դուք համարձակվում թերություններ գտնել Արցախն ազատագրած եւ Հայաստանի տնտեսությունը ծաղկեցրած հերոսի մեջ»:

Թերթը իր լուսաբանումներում պատրաստվում է պահպանել հավասարակշռությունը, հարթակ է տրամադրելու բոլոր տեսակետների համար՝ որքան էլ դա ծայրահեղական հայացքներ ունեցողներին դուր չգա:

Զգալի թանկացել են

Ըստ «Ժողովուրդ»-ի՝ Հայաստանի դեղատներում մեծ պահանջարկ ունեցող եւ մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի ոչ միայն դեֆիցիտ է պարբերաբար առաջանում, այլեւ գների բարձրացում:

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները այս անգամ դժգոհել են «Ամբենե» դեղամիջոցի եւ «Դոլգիտ» քսուքի դեֆիցիտից եւ բարձր գնից: Պարզվում է`«Ամբենե» դեղամիջոցը հանրապետության դեղատներից պարբերաբար եւ երկարատեւ բացակայում է:

Այս դեղամիջոցները նախատեսված են ողնաշարային հիվանդությունների բուժման համար: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները հայտնել են, որ նախորդ տարի «Ամբենե» դեղամիջոցի մեկ ամպուլան վաճառվել է 1500 դրամով, իսկ վերջերս այն քաղաքացիները գնել են 3000 դրամով:

«Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում նշված դեղամիջոցների 50 տոկոս գնաճը մտահոգվելու առիթ է, եւ այս առումով իշխանությունները, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարությունը եւս չպետք է ձեռքները ծալած նստի»

Իսկ, ահա, «Դոլկգիտ» քսուքը նախորդ տարի ձեռք են բերել 4500 դրամով, մոտ օրերս` 8000 դրամով: «Համաձայնեք, որ մեկ տարվա ընթացքում նշված դեղամիջոցների 50 տոկոս գնաճը մտահոգվելու առիթ է, եւ այս առումով իշխանությունները, մասնավորապես` ՀՀ առողջապահության նախարարությունը եւս չպետք է ձեռքները ծալած նստի», - գրում է թերթը:

«Ադրբեջանը հույսեր ուներ Փաշինյանից զիջումներ ստանալ, բայց զիջումներ նա չի անում»

«168 ժամի» հետ զրույցում ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, շփման գծում իրավիճակի փոփոխությանն ու Վիեննայի պայմանավորվածությունների կատարմանը, ասել է.

«Բանակցությունները փակ բնույթ են կրում, թեև որոշվում է ժողովուրդների ճակատագիր, ուստի դրանց մեծ մասը պետք է հնչեցվի։ Հույսեր կային, որ Փաշինյանը, ով հեղափոխական է, ավելի բաց կգործի, բայց հարցն այն է, որ նա շատ հայտարարություններ է անում, բայց ոչ մի կոնկրետ բան չի անում, բացի Ղարաբաղի մասնակցությունից, գործում է նախկին ձևաչափով, հանդիպում է Ալիևի հետ, Ղարաբաղյան ուղղությամբ միայն խոսքեր են։ Եթե նա ասեր, որ առանց Ղարաբաղի՝ չի բանակցում, դա այլ հարց կլիներ։ Բայց մտացածին են, թե այդ դեպքում պատերազմ կսկսվեր։ Ադրբեջանը հույսեր ուներ Փաշինյանից զիջումներ ստանալ, բայց զիջումներ Փաշինյանը չի անում»։

«Բանակցությունները փակ բնույթ են կրում, թեև որոշվում է ժողովուրդների ճակատագիր, ուստի դրանց մեծ մասը պետք է հնչեցվի։ Հույսեր կային, որ Փաշինյանը, ով հեղափոխական է, ավելի բաց կգործի, բայց հարցն այն է, որ նա շատ հայտարարություններ է անում, բայց ոչ մի կոնկրետ բան չի անում, բացի Ղարաբաղի մասնակցությունից, գործում է նախկին ձևաչափով, հանդիպում է Ալիևի հետ, Ղարաբաղյան ուղղությամբ միայն խոսքեր են։ Եթե նա ասեր, որ առանց Ղարաբաղի՝ չի բանակցում, դա այլ հարց կլիներ։ Բայց մտացածին են, թե այդ դեպքում պատերազմ կսկսվեր։ Ադրբեջանը հույսեր ուներ Փաշինյանից զիջումներ ստանալ, բայց զիջումներ Փաշինյանը չի անում»։

Նա նշել է, որ կրկին փակուղային իրավիճակ է։ «Հումանիտար պայմանավորվածությունները կիրթ քայլեր են, բայց դրանք պետք է լինեն այլ գործողությունների հետ համատեղ, տեղեկատվական պատերազմի ոլորտում գործուն քայլեր, բարենպաստ մթնոլորտ ժողովուրդների մակարդակում չենք տեսնում, տեղեկատվական պատերազմը շարունակվում է։ Բանակցությունները փակուղի են մտել, նոր առաջարկներ չկան, թե ինչպես կընթանան զարգացումներն այսուհետ՝ բարդ է ասել։ Իրավիճակը տեղից կշարժվի, եթե Բաքուն և Երևանը սպառնալիք զգան տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների տեսքով, ինչի հնարավորությունը կա Հարավից՝ Իրանից, ամերիկացիները սեղմում են օղակը Իրանի շուրջ, և այնտեղ ներքին ցնցումները կարող են շոշափել նաև տարածաշրջանը՝ կողմերին մղելով զիջումների հակամարտության գոտում»,- ասել է նա։

«Նոր Հայաստանի» նոր ներդրումները

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, «Բարի Սամարացի» ընկերության սեփականատեր ու հիմնադիր Հովհաննես Հովակիմյանը հեղափոխությունից հետո որոշել է նոր, մեծածավալ ներդրումներ իրականացնել: Մասնավորաբար, ըստ թերթի աղբյուրի, առաջիկայում ձեռք կբերվեն մսամթերքի արտադրության նոր հոսքագծեր: Այդ նպատակով ընկերության ղեկավարն այս օրերին գտնվում է Գերմանիայում: Նույն աղբյուրների փոխանցմամբ, ներդրումային քաղաքականության շրջանակներում հիմնելու են նաև կաթնամթերքի նոր, հսկայածավալ արտադրություն, որի համար ևս շոշափելի ներդրումներ կկատարվեն:

Թերթը նշում է, որ «Բարի Սամարացի» ընկերությունն առաջիններից մեկն էր, որ 2018 թ. ապրիլին ամբողջ աշխատակազմով, ընկերության հիմնադիր Հովհաննես Հովակիմյանի գլխավորությամբ, միացավ համահայկական գործադուլին՝ կոչ անելով բոլորին միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը։

Սանասարյանի գործի հերթական վարկածը

«Իրավունք» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով, ինչպես նաև իշխանական շրջանակներում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունների համաձայն, ժամանակավորապես լիազորությունները դադարեցված Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ ողջ ինֆորմացիոն փաթեթը ԱԱԾ-ին է հասել սրան-նրան «յուղոտ» պաշտոններ շռայլելու գործում մեծ վարպետ Զարեհ Սարգսյանի պատգամավոր որդու՝ Հայկ Սարգսյանի թեթև ձեռքով:

Ամբողջ խնդիրն այն է, որ ըստ օդում կախված լուրերի, Դավիթ Սանասարյանը կամաց-կամաց դուրս էր եկել հենց Զարեհ Սարգսյանի՝ ժամանակին կատարած «ոչ մաքուր» անցյալի հետքերի վրա: Իսկ դա, հաստատ, ոմանց հեչ ձեռք չէր տալիս: Այդ մասին տեղեկացվել է Հայկ Սարգսյանը, և նա որոշել է հորը «փրկելու» համար, ինչպես մեր աղբյուրն է ասում. «Փուռը տալ Դավիթ Սանասարյանին»»: