ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը` Գերմանիայի Բունդեսլիգայում
2019-05-14 18:57:52

Հայաստանի հավաքականի 25-ամյա  հարձակվող Սարգիս Ադամյանը կարիերան կշարունակի Գերմանիայի առաջին Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմ» ակումբում: Այս մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Ադամյանը Գերմանիայի առաջնությունում այս պահին 8-րդ տեղը զբաղեցնող ակումբի հետ պայմանագիր է կնքել 3 տարով՝ մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Ադամյանը 2017 թվականից հանդես էր գալիս Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգայի «Յան Ռեգենսբուրգ» ակումբում:  Այս մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 32 հանդիպման` դառնալով 15 գոլի հեղինակ: