Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կայացավ «Եվրատեսիլ-2019»-ի առաջին կիսաեզրափակիչը
2019-05-15 01:20:18

Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում քիչ առաջ ավարտվեց «Եվրատեսիլ-2019» միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Շոուի17 մասնակիցներից միայն 10-ը ստացան եզրափակչի ուղեգիր:

Այդ երկրներն են․

  1. Հունաստան
  2. Բելառուս
  3. Սերբիա
  4. Կիպրոս
  5. Էստոնիա
  6. Չեխիա
  7. Ավստրալիա
  8. Իսլանդիա
  9. Սան Մարինո
  10. Սլովենիա

Մրցույթի կանոնների համաձայն՝ Իսրայելի, Ֆրանսիայի, Իսպանիայի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Իտալիայի ներկայացուցիչները եզրափակիչ են անցնում ինքնաբերաբար. Իսրայելը՝ որպես անցած տարվա մրցույթի հաղթող երկիր, մյուսները կազմում են «Եվրատեսիլ»-ի հիմնադիրների «Մեծ հնգյակը»։

«Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակ Սրբուկը «Walking out» երգով հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում, որը կանցկացվի մայիսի 16-ին: Նա ելույթ կունենա առաջին համարի ներքո:

Հայաստանից բացի, երկրորդ կիսաեզրափակիչում հանդես կգան Իռլանդիայի, Մոլդովայի, Շվեյցարիայի, Լատվիայի, Ռումինիայի, Դանիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Մալթայի, Լիտվայի, Ռուսաստանի, Ալբանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Մակեդոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին: