Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ադրբեջանի թալիշները Հայաստանից համագործակցություն են ակնկալում
2019-05-15 12:38:45

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Վաղուց ժամանակն է, որպեսզի Կովկասի բնիկ ժողովուրդները գործուն քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականության դեմ: Հարցը բավականին հասունացած է թե Ադրբեջանի տարածքում գտնվող թալիշների ու լեզգիների և թե հայերի մոտ: Թալիշ իրավապաշտպանը «Ռադիոլուրին» պատմել է, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները ամեն քայլափոխի ոտնահարում իրենց իրավունքները: Նա օրախնդիր է համարել Կովկասի ժողովուրդների համագործակցությունը։

«Կովկասի բնիկ ժողովուրդների համագործակցությունը ժամանակի պահանջ է: Վաղուց է հարցը կանգնած մեր առջև: Մենք պետք է միավորվենք Ադրբեջանի Հանրապետության ֆաշիստական քաղաքականության դեմ»,- ասում է թալիշ իրավապաշտպան, քաղաքական գործիչ Իբրահիմ Զահիրադդին:

Նա պատմում է, որ Ադրբեջանի իշխանություններն ամեն քայլափոխի ոտնահարում են բնիկ ժողովուրդների իրավունքները, անգամ թույլ չեն տալիս թալիշական անուններով կոչել իրենց երեխաներին: Մինչդեռ խրախուսվում է Ռամիլների և Ռամիլանների անվանակոչությունը՝ ի պատիվ մարդասպան Սաֆարովի:

Ադրբեջանցիները փորձում են թալիշների պատմությունը վերագրել թյուրքերին, ոչնչացվում են պատմական հուշարձանները։ Բաքուն ամեն ինչ անում է թալիշ ժողովրդին երկրի երեսից ջնջելու համար՝ ասում է:

«Բնիկ ժողովուրդները պետական մակարդակով ընդհանրապես որևէ աջակցություն չունեն Ադրբեջանում: Խորհրդային տարիներին Ադրբեջանի թուրքերը իրենց երեխաներին թալիշական անուններով էին կոչում: Երկու տարի առաջ խորհրդարանը պաշտոնապես կազմեց անվանացանկ, որոնց կիրառումը արգելված է Ադրբեջանում։ Այնտեղ թալիշական անուններ են: Թալիշ անունով չի կարելի կոչել երեխաներին, դա արգելված է»:

Այս պատմություններով հայերիս ամենևին չես զարմացնի։ Այն, ինչ ժամանակին հաջողվեց հայերին՝ ազատագրել Արցախը, չհաջողեց թալիշներին։ Վերջինները չկարողացան պահպանել իրենց ինքնավարությունը։

Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության գոյությունը Ադրբեջանում երկարատև չի եղել՝ մինչև 1993 թ-ը։ Թալիշական ինքնավարությունը գտնվել է Ադրբեջանի հարավ-արևելքում՝ Իրանի և Կասպից ծովի սահմանին կից։

Սակայն Ադրբեջանը, զորակազմեր մտցնելով թալիշաբնակ շրջաններ, ընկճել է թալիշական ազգային շարժումը։ Թալիշները դիմադրություն ցույց չեն տվել՝ հիմնավոր մտավախություն ունենալով, որ որևէ դիմադրություն հանգեցնելու է թալիշների ցեղասպանության:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ասում է, թալիշներն Ադրբեջանի ամենաակտիվ տեղաբնակներն են։ Նրանց թիվը 1-ից -1.5 մլն-ի է հասնում Ադրբեջանում, այնինչ ներկայացվում է, թե իբր նրանք 100 հազար են.

«Դասական բռնատիրության հետ գործ ունենք: Ընդ որում՝ թալիշները այդ տարածքների իրական տերերն է: Ինքնավար պետական միավոր են»:

Ադրբեջանի իշխանությունները մտածված ձևով Արցախի հետ սահման են ուղարկում հենց բնիկ ժողովուրդներին: Ժամանակին Միլի մեջլիսը Ադրբեջանի իշխանությունների նենգավոր քայլերը օրինականացրեց պատմում է թալիշ իրավապաշտպանը:

«Ստացվում է իրենց երեխեքը պետք է ապահով լինեն, մեր երեխեքը պետք է ծառայեն գնդացրի նշանակետի սպառնալիքի ներքո: Այո պետական մակարդակով նման օրենք կա»:

Թալիշական ազգային շարժումը շատ անգամ է բողոքի ձայն բարձրացրել դիմել իշխանություններին: Ադրբեջանում սակայն ոստիկանական ռեժիմ է գործում: Բնիկ ժողովուրդները իրավունք և հնարավորություն չունեն բողոք արտահայտելու՝ ասում է Իբրահիմ Զահիրադդին:

«Որպես թնդանոթի միս են օգտագործվում: Եվ կոչ են անում թալիշ քաղաքական գործիչները, որ կենթարկվեն ադրբեջանի կողմից հրահրվող ռազմական գործողություններին, խոսքը նաև ապրիլյանի ժամանակ հնչած կոչերի մասին է»:

Ընդ որում տեղաբնակներին արհամարհանքով են վերաբերվում ոչ միայն պետական մակարդակով: «Թյուրքախոսները՝ Ադրբեջանի թուրքերը խանդով են վերաբերվում բնիկ ժողովուրդներին: Թեև նրանք սոցցանցերում գրում են, թե բոլորս եղբայրներ ենք, համախոհներ ենք: Սակայն դա միայն բառերով… »:

Լեզգիները, թալիշները, քուրդերը, ավարները, թաթերը հավանության են արժանացնում թալիշների պայքարը Ադրբեջանի դեմ: Հայերի հետ համատեղ կարելի է գործակցել Ռուսատանի թալիշների հետ, քանի որ Եվրոպայում թալիշները քիչ են՝ հուշում է իրավապաշտպանը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն փաստում է՝ հայերը սեփական մաշկի վրա են զգացել Ադրբեջանի ոճրագործությունները, եւ հնարավորություն են ընձեռել, որպեսզի թալիշերեն դասավանդվի ԵՊՀ իրանագիտության ամբիոնում։ Այն միակն է աշխարհում՝ ասում է Վարդան Ոսկանյանը:

«Թալիշները ՀՀ-ից օժանդակության ակնկալիք ունեն: ՀՀ կարող է այս տարածաշրջանում բնիկ, պետականազուրկ ժողովուրդների իրավունքների օժանդակության գործը ստանձնել և դառնալ տեղաբնիկների պահապան փարոս, ինչը, իրանագետի կարծիքով, կբարձրացնի ՀՀ վարկանիշը»։

Կովկասի բնիկ ժողովուրդների համագործակցության կարևորությունը հասկանում են բոլոր բնիկ ժողովուրդները: Թալիշները պետականության ստեղծման առումով ավելի ակտիվ են: Թալիշ գործիչները համառորեն պայքարում են , որպեսզի վերականգվնի թալիշական ինքավարությունը Ադրբեջանի կազմում , հետո արդեն անկախություն հռչակվի:

0:00
0:00