Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վերականգնվել է Sukhoi Superjet-ի աղետի ամբողջական պատկերը
2019-05-15 16:00:26

Համացանցում հրապարակվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet ինքնաթիռի վայրէջքի ամբողջական տեսագրությունը։ Երևում է, որ SSJ ինքնաթիռը վայրէջքից առաջ մի քանի անգամ քթի և հետևի հատվածով հարվածել է թռիչքուղուն։

Մասնագետները վերականգնել են օդանավի աղետի ամբողջական պատկերը: Այսպիսով` թռիչքից 15 րոպե հետո կայծակնահարվել է օդանավի քթային հատվածը, որից անջատվել են գեներատորները: Վայրէջքի գնալ օդաչուները կարողացել են միայն երկրորդ փորձից: Նրանք ստիպված են եղել ձեռքով ղեկավարել օդանավը:

Իջեցման ժամանակ օդաչուները մեծացրել են շարժիչների աշխատանքի ռեժիմը և ցած իջեցրել քթային մասը: Ըստ մասնագետների` հենց այդ չհիմնավորված ու վտանգավոր մանևրումն էլ կործանել է ինքնաթիռն ու զոհերի պատճառ դարձել: Մեկ այլ սխալ է համարվում այն, որ օդանավն ամեն կերպ փորձել են իջեցնել, մինչդեռ առաջին փորձից հետո պետք էր արտակարգ վերելք կատարել: Այդ հարկադիր իջեցման պատճառով շասիները ճնշել են վառելիքի բաքը, սկսել է կերոսին արտահոսել, և հրդեհ է բռնկվել: