Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կինը պետք է լինի ոչ միայն երեխաների մայր, այլեւ սիրուհի
2019-05-15 17:53:53

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ծովինար Խնկիկյանը  մասնագիտությամբ բժշկուհի է։ Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 2016 թվականին։ «Ռադիոլուր»-ին Ծովինարը պատմում է Հայաստանի ու Սիրիայի հայ ընտանիքների առանձնահատկությունների ու  նմանությունների մասին։

Խնկիկյանի խոսքով՝ ընտանիքը սրբություն ու համերաշխություն է։ Պատմում է. «Մեզ համար ընտանիքը հայր-մայր-զավակներ են»։ Այստեղ նա զարմացել է՝ ամբողջական ընտանիքներ շատ քիչ կան։

Ընդգծում է՝ տղամարդկանց մեծ մասն արտագնա աշխատանքի է մեկնելՄասնագիտությամբ բժշկուհի Ծովինարը անընդունելի ու տհաճ մի երևույթ եւս նկատել է։

«Տղամարդը կամուսնանա ու սիրուհի կը պահե։ Բայց ինչու՞ պիտի  սիրուհի պահե, եթե իր կինը իր սիրուհին չէ։ Իրենը թող լինե, ոչ թե երեխաների մայր»։

Ծովինար Խնկիկյանը հորդորում է զույգերին՝ ընտրյալին որոշել խելքով ու սրտով, ինքնուրույն։ «Պահի տակի սեր չլինի։ Թող անկեղծորեն տեսնեն այդ անձը, թող սրտանց սիրեն։ Ընտանիք կազմելու նպատակով իրար սիրեն։ Եթե իրենց կապը անկեղծ ըլլա, փոխզիջում ըլլա, ներողամիտ ըլլա, հավատարիմ ըլլա մեկը մյուսի հանդեպ, ամուր  ընտանիք կկազմվի»,- ասում է մեր հերոսուհին։

0:00
0:00