ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Աստված մեզ մեքենա է տվել, նրանց՝ հեծանիվ. Ի՞նչ են մտածում վարորդները հեծանվորդների մասին
2018-11-23 12:39:02

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Երևանում սկսվում է հեծանվային երթուղիների կահավորումը: Համապատասխան ճանապարհային նշաններով արդեն կահավորվել են Բաղրամյան, Մաշտոցի պողոտաներն ու Գրիգոր Լուսավորիչ փողոցը, գծանշվել են հեծանվային երթուղիները:

Որքանո՞վ են այդ երթուղիները հարմար հեծանիվ վարելու համար: Արդյո՞ք միայն համապատասխան նշաններով կահավորելը բավարար է անվտագությունն ապահովելու համար: Կարծիքները տարբեր են: Եթե հեծանվասերները դրական են գնահատում ոստիկանության որոշումը, վարորդներն այնքան էլ չեն ողջունում նորամուծությունը:

«Տուգանք» հասարակական միավորման նախագահ Արտակ Խաչատրյանը ողջունում է հեծանվային երթևեկությունը զարգացնելու գաղափարը: Կարծում է, որ եթե գծանշված երթուղին առանձին լուսավորվի, հեծանվորդները պահպանեն կանոնները՝ կրեն սաղավարտ, լուսարձակող բաչկոն, հեծանիվը առջեւից եւ հետեւից կահավորեն լուսարձակներով՝ և՛ վարորդի, և՛ հեծանվորդի անվտանգությունը ապահովված կլինի:

0:00
0:00