Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-05-16 09:50:59
  • «Ժողովուրդ». Հակադարություն` հանուն անձի
  • «Առավոտ». Ադրբեջանական ջղաձիգ խրատներ Բրյուսելից
  • «Փաստ». Գագիկ Բեգլարյանը՝ ուշագրավ բացահայտումների «կիզակետում»
  • «Հայկական ժամանակ». Մեզ սպառնում են, որ մոտիկ չգնանք

Հակադարություն` հանուն անձի

«Ժողովուրդ»-ը ՀՀ նախագահի եւ ԱԺ մեծամասնության միջեւ եւս մեկ դիմակայություն է կանխատեսում: Նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թափուր տեղի համար խորհրդարան է ներկայացրել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի պետության եւ իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

«Ու սա այն դեպքում»,- շեշտում է թերթը,- «երբ խորհրդարանական մեծամասնությունը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել միայն փաստաբան Վահե Գրիգորյանին՝ ՄԻԵԴ-ում «Մարտի 1»-ի գործով տուժածների ներկայացուցչին: Ավելին, ԱԺ իշխող մեծամասնությունը ոչ մեկ անգամ է ուղղակի եւ անուղղակի հասկացրել, որ ուրիշ ում թեկնածությունն էլ ներկայացնի նախագահը, իրենք, միեւնույնն է, մերժելու են:

Ու չնայած Վահե Գրիգորյանն այս անգամ եղել է նախագահի կողմից ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար նախագահի ներկայացնելիք հավակնորդների թվում, սակայն Արմեն Սարգսյանը նախապատվությունն այլ մարդու է տվել` այդպես հակադրվելով խորհրդարանական մեծամասնությանը»:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` «Իմ քայլը» խմբակցությունում այս հարցը թեեւ դեռ չի քննարկվել, սակայն նրանք հակված են առաջիկայում դեմ քվեարկել նաեւ Վաղարշյանին, ինչպես վերջին անգամ դեմ էին եղել Գոռ Հովհաննիսյանի թեկնածությանը:

«Չի բացառվում նաեւ, որ այս քայլով Արմեն Սարգսյանը փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը. քաջ իմանալով, որ, միեւնույնն է, Վաղարշյանին ԱԺ-ն չի ընտրելու, ներկայացնում է նրան, որպեսզի երկրորդ անգամ մերժվելուց հետո հանգիստ ներկայացնի արդեն Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Մինչ այդ մեկ փաստ էլ. ամեն դեպքում անհասկանալի է իշխող մեծամասնության պահվածքը, երբ որոշել են այդ պաշտոնում ամեն գնով նշանակել կոնկրետ անձի, եւ հանուն նրա, ըստ էության, երկրորդ անգամ կարժեզրկվի խորհրդարանական ինստիտուտը: Եւ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք Վահե Գրիգորյանն այդքան արժե»,- գրում է թերթը:

«Չի բացառվում նաեւ, որ այս քայլով Արմեն Սարգսյանը փորձում է իր վրայից գցել պատասխանատվությունը. քաջ իմանալով, որ, միեւնույնն է, Վաղարշյանին ԱԺ-ն չի ընտրելու, ներկայացնում է նրան, որպեսզի երկրորդ անգամ մերժվելուց հետո հանգիստ ներկայացնի արդեն Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Մինչ այդ մեկ փաստ էլ. ամեն դեպքում անհասկանալի է իշխող մեծամասնության պահվածքը, երբ որոշել են այդ պաշտոնում ամեն գնով նշանակել կոնկրետ անձի, եւ հանուն նրա, ըստ էության, երկրորդ անգամ կարժեզրկվի խորհրդարանական ինստիտուտը: Եւ այստեղ հարց է առաջանում՝ արդյոք Վահե Գրիգորյանն այդքան արժե»,- գրում է թերթը:

Ադրբեջանական ջղաձիգ խրատներ Բրյուսելից

Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել Արեւելյան գործընկերության 10-ամյակի հավաքի հռչակագիրը, որովհետեւ տեքստում որեւէ հիշատակում չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ: «Առավոտ»-ի թղթակցի դիտարկմամբ՝ առհասարակ Բրյուսելում նկատելի էր ադրբեջանական կողմի փոքր-ինչ ջղաձիգ պահվածքը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում պատասխանել էր հայաստանցի լրագրողների մի քանի հարցերի:

«Առավոտը» Մամեդյարովին հարցրել էր, որ Փաշինյան-Ալիեւ ձեռք բերված համաձայնությունից հետո հարաբերական հանդարտության թեմայով, որը, ըստ որոշ մեկնաբանությունների՝ Ադրբեջանն օգտագործում է իր սահմանային ինժեներական կառույցներն ուժեղացնելու համար: Մամեդյարովը պատասխանել էր, թե սկզբունքային պայմանավորվածություն կա համապատասխան մարմինների միջեւ շփումների վերաբերյալ. «Եվ կարծում եմ՝ նրանք իրար հետ շփվում են, քանի որ, երբ ինչ-որ միջադեպեր են լինում՝ նրան իրար զանգահարում են»: Ադրբեջանի ԱԳ նախարարը կշտամբող տոնով շարունակել էր. «Նստած ինքներդ ձեզ խաբում եք, եւ ուզում եք խաբել հայ ժողովրդին: Ես հարց ունեմ՝ ի՞նչ ստացավ հայ ժողովուրդը Ադրբեջանի հետ պատերազմի երեսուն տարում»: Իսկ «Առավոտի» հակադարձմանը, իսկ ի՞նչ ստացավ ադրբեջանական ժողովուրդը՝ Մամեդյարովն արդեն փոքր-ինչ ջղաձիգ թվարկել էր, թե ճանապարհ են բացել, գազամուղ ու նավթամուղ կառուցել. «Դա քի՞չ է...»:

«Առավոտի» հաջորդ հարցին՝ կառուցողական երկխոսության հո՞ւյս ունեն, Ադրբեջանի ԱԳ նախարարը պատասխանել էր. «Երբ մենք խոսում ենք ժողովրդին խաղաղության նախապատրաստելու մասին՝ դա առաջին հերթին խաղաղության նախապատրաստություն է Հայաստանում… Դուք չորս երկրներից առնվազն երկուսի հետ փակ սահմաններ ունեք, իսկ երրորդը հեսա-հեսա կփակվի: Ե՞վ: Մտածեք, ինքներդ ձեզ հարց տվեք»:

Նման պատասխաններից թերթը եզրակացնում է՝ Հայաստանի շրջափակումը փաստորեն մնում է միակ գործիքներից մեկը, որը Բաքուն գործի է դնում ղարաբաղյան բանակցություններում հայկական կողմին ճնշելու համար:

Գագիկ Բեգլարյանը՝ ուշագրավ բացահայտումների «կիզակետում»

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում նոր աղմկահարույց բացահայտումներ են սպասվում:

Մասնավորաբար, թերթի աղբյուրների փոխանցմամբ, երեք քրեական գործերով «անցնում» է Կենտրոնի նախկին թաղապետ, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Ըստ տեղեկությունների, քրեական գործերն առնչվում են տարբեր չարաշահումներին՝ սկսյալ թաղապետ աշխատած ժամանակներից մինչև Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարություն: Այնպես որ, ըստ նույն աղբյուրների, մոտ ապագայում հասարակությունը կտեղեկացվի ուշագրավ բացահայտումների մասին:

Մեզ սպառնում են, որ մոտիկ չգնանք

«Հայկական ժամանակ»-ին են դիմել Վայոց ձորի Չիվա գյուղի մի խումբ բնակիչներ, որոնք արդեն մեկ տարուց ավելի է՝ պայքարում են սեփական գյուղում անասունների արոտավայրի համար:

Նախկին գյուղապետ Նաիրի Սարգսյանը, որը 14 տարի զբաղեցրել է գյուղապետի պաշտոնը, 2017 թվականին մոտ 90 հա հողատարածքը վաճառել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Մհեր Տերտերյանին: Գյուղացիների խոսքով՝ մեկ տարվա մեջ հանրապետական նախկին գյուղապետ Նաիրի Սարգսյանն իրականացրել է երկու կեղծ գործարք: Նախ, ձեւակերպել է այնպես, իբր հողերը գնել են մի քանի գյուղացիներ, որոնք հետագայում պարզվել է, անգամ այդ հողատարածքների տեղը չգիտեն: Այնուհետեւ վաճառել են Մհեր Տերտերյանին:

Գյուղացիները վստահեցնում են, որ այդ բոլոր գործողությունները կազմակերպել է նախկին գյուղապետ Նաիրի Սարգսյանը: Այժմ այդ տարածքները պատկանում են Տերտերյանին, որը բազմաթիվ հսկիչներ է կարգել եւ թեժ աշխատանքներ են իրականացվում: «Նրանք բազմաթիվ աշխատողներ են բերել այդտեղ, մեզ սպառնում են, որ մոտիկ չգնանք, խաղողի այգիներ են տնկել, իրենց չի էլ հետաքրքրում, որ հասարակ գյուղացու օրվա հացն են խլում՝ թույլ չտալով այդ մի քանի անասունը պահել»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմել է Չիվայի բնակիչ Ժիրայր Գրիգորյանը:

«Հայկական ժամանակ» դիմած Չիվայի բնակիչները հայտնել են, որ խնդրին տեղյակ են Վայոց Ձորի մարզի իրավական եւ վարչական մարմինները, բայց ոչինչ էլ չի ձեռնարկվել:

«Մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ հենց նույն տարածքում արդեն մոտ 100 աշխատատեղ է բացվել, տասնյակ հեկտարներ խաղողի այգիներ են հիմնվում»,-ասել է մարզպետը՝ վստահեցնելով, որ Տերտերյանը հողատարածքը ձեռք է բերել Չիվայի բնակիչներից, այլ ոչ թե նախկին գյուղապետից:

Վայոց Ձորի մարզպետ Հուսիկ Սահակյանը թերթի հետ զրույցում նշել է, որ չգիտի, թե գյուղացիները որքանով են օբյեկտիվ ներկայացրել կատարվածը, սակայն կարող է վստահեցնել, որ իրենց կողմից քայլեր միանշանակ արվում են. «Մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ հենց նույն տարածքում արդեն մոտ 100 աշխատատեղ է բացվել, տասնյակ հեկտարներ խաղողի այգիներ են հիմնվում»,-ասել է մարզպետը՝ վստահեցնելով, որ Տերտերյանը հողատարածքը ձեռք է բերել Չիվայի բնակիչներից, այլ ոչ թե նախկին գյուղապետից:

Չիվայի նորանշանակ գյուղապետ Սեդա Հարությունյանի խոսքով՝ գյուղում միշտ էլ արոտավայրերի խնդիր է եղել, քանի որ դրանք շատ հեռու են, հիմա էլ որոշ մասը կորցնելուց հետո գյուղացիները խուճապի մեջ են: