Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կառավարության նիստը՝ ուղիղ հեռարձակմամբ
2019-05-16 11:18:44

Մեկնարկել է կառավարության նիստը. օրակարգում 36 հարց է, որից 27-ը չզեկուցվող է: Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը::

Կառավարությունը կքննարկի գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին այդ աշխատանքը կատարելու պատճառով սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից չզրկելու հարցը:  Կքննարկվի նաև 2019 թվականի գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշման նախագիծը, Արարատի մարզի Արևաբույր համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին որոշման նախագիծը: