Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Զելենսկու երդմնակալության արարողությունը` մայիսի 20-ին
2019-05-16 16:04:02

Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին:

Որոշմանը կողմ է արտահայտվել Գերագույն ռադայի 315 պատգամավոր այն դեպքում, երբ անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը 226-ն է:

Ավելի վաղ Գերագույն ռադան մերժել էր  երդմնակալությանարարողությունը մայիսի 19-ին անցկացնելու մասին Զելենսկու առաջարկը:

Ըստ օրենքի, Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալությունը պետք է տեղի ունենա ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում, այսինքն՝ հունիսի 3-ից ոչ ուշ:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյից գրեթե երեք անգամ շատ ձայն էր հավաքել։