Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռուսական Առաջին ալիքը կչեղարկի մանկական «Ձայնի» քվեարկության արդյունքները
2019-05-16 16:47:20

Ռուսական Առաջին ալիքը որոշում է ընդունել չեղարկել «Ձայնը. երեխաներ» երաժշտական հեռուստանախագծի եզրափակչի քվեարկության արդյունքները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նման որոշում ընդունվել է, այն բանից հետո, երբ կիբեռհարձակումների և թվային հետաքննությունների գծով մասնագիտացած Group-IB ընկերությունը ներկայացրել է  հետաքննության արդյունքները: Ընկերությունը պարզել է, որ քվեարկության ժամանակ ձայներն ուռճացվել են՝ հօգուտ երգչուհի Ալսուի դստեր՝  Միկելլա Աբրամովայի:


Շոուի եզրափակչի քվեարկության արդյունքում հաղթող էր ճանաչվել Միկելա Աբրամովան: SMS հաղորդագրություններով քվեարկության արդյունքում  նա ստացել էր ձայների 56,5%-ը, ինչը մեծ սկանդալ էր առաջացրել:

Group-IB-ի հաշվարկներով ամբողջ գործընթացին մասնակցել է մոտ 300 հեռախոսահամար, որոնց միջոցով ավելի քան 8 հազար SMS հաղորդագրություններ են ուղարկվել:

Ուսումնասիրությունը, որը կավարտվի մայիսի վերջին, դեռ շարունակվում է:

Նախքան աուդիտի վերջնական արդյունքների հրապարակումը, ընկերությունը չի բացահայտել տվյալներ այն շրջաններում, որտեղ անոմալիալ բարձր քվեարկություն է արձանագրվել: