ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դատական նիստը շարունակվեց դռնփակ. Քոչարյանը պետական գաղտնիք պետք է հրապարակի
2019-05-16 18:47:50

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Դատարանը բավարարեց սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը դատական նիստը դռնփակ շարունակելու վերաբերյալ։

Պաշտպանական կողմը նշեց, որ իրենց խոսքում հնարավոր է պետական գաղտնիքին առնչվող տեղեկություններ լինեն, ինչի համար էլ ներկայացրել են միջնորդությունը։ Դատական նիստը դռնփակ պետք է լիներ նաեւ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի համար:

Հիշեցնենք, որ այսօր մոտ մեկ ժամ առաջ դատարան էին եկել Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Նրանք հաստատեցին իրենց երաշխավորությունը ։

0:00
0:00

Հատված «Ռադիոլուրի» 18.00-ի թողարկումից