ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սփյուռքի հետ հարաբերություններն առողջացնելու խնդիր ունենք. Մխիթար Հայրապետյան
2018-11-23 15:21:16

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն այսօր շնորհակալություն է հայտնել նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում կազմակերպված «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա՝ 21-րդ հեռուստամարաթոնի մասնակիցներին: Հարցին՝ թե՞ արդյոք իրեն գոհացնում են արդյունքները, քանի որ հանգանակված գումարները շուրջ 1,5 մլն դոլարով զիջում են նախորդ տարվա արդյունքներին՝ նա պատասխանել է, որ համապատասխան հետեւություններ են պետք: Անհրաժեշտ են հիմնադրամում աշխատանքի ձեւաչափի փոփոխություններ:

«Ինքներս էլ ենք թերացել, չենք կարողացել շուտ կողմնորոշվել, արագ համագործակցել, ժամանակի մեջ լավ տեղավորվել: Վստահ եմ, որ համապատասխան հետևություններ արվելու են: Բայց սրանից զատ, եթե չխոսենք հիմնադրամի մասին, բազմիցս հայտարարել եմ, որ Սփյուռքի հետ հարաբերություններն առողջացնելու խնդիր ունենք»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Տարիներ շարունակ սփյուռքի հետ գործակցությանը հասցված վնասի վերականգնման հույսը, նրա խոսքով, չի կարելի կապել թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված ոգեւորության հետ:

«Իսկ Հայաստանը ի՞նչ է պատրաստ անել Սփյուռքի համար: Արդյոք միայն շարունակելո՞ւ ենք ակնկալել օգնություն, օժանդակություն, թե՞ նաև Հայաստանը որոշակի դերակատարություն ստանձնելու է Սփյուռքում առկա խնդիրներում: Այսօր Հայաստանի ակտիվ մասնակցությունը չափազանց դժվար է սփյուռքի համար՝ իր խնդիրները լուծելու հարցում: Հայաստանը կարող է առանց միջամտելու համայնքային ներքին խնդիրներին համակարգողի դեր ստանձնել»,- նշել է նա:

Լոս Անջելեսում նոյեմբերի 22-ին ավարտված «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնում նվիրաբերվել է 11 մլն 109 հազար 633 դոլար։

0:00
0:00

Տես Նաև՝