ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Չինաստանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան
2019-05-17 16:00:15

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին մայիսին կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Օրակարգի վերաբերյալ դեռ մանրամասներ չեն հաղորդվում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-16-ը աշխատանքային այցով գտնվում էր Չինաստանում:

Նիկոլ Փաշինյանն այցի շրջանակում հանդիպել է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերը քննարկվել են նաև ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: