Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վերջին զանգը՝ առանց ճոխությունների
2019-05-17 17:33:00

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հանրապետության ավագ ու հիմնական դպրոցներում առաջիկայում  իրենց կարևորությամբ, թերևս, միայն ավարտական քննություններին զիջող միջոցառումներն են՝ «Վերջին զանգ» և «Վերջին դաս»:  Կրթության ու գիտության նախարարության հանձնարարականով՝ այս միջոցառումների կազմակերպմանն ուղղված նախկին ճոխություններն այլևս արգելված են: Ինչպես է փոփոխություններին արձագանքում հանրությունը:

«Վերջին դաս»՝ հիմնական դպրոցներում, «Վերջին զանգ»՝ հանրապետության ավագ դպրոցներում: Այս միջոցառումները, ինչպես ասում են, տեղը տեղին կազմակերպելու համար նախկինում ինչպես աշակերտները, այնպես էլ նրանց ծնողներն ու ուսուցիչները դեռ հունվարից էին սկսում նախապատրաստվել:

Նախապատրաստությունների կարևոր բաղադրիչն իհարկե դրամահավաքն էր՝ ծաղիկների, փուչիկների, տոնական հագուստի, նկարահանումների, նվերների, խնջույքի ու բազմաթիվ այլ ճոխությունների համար:

Կրթության ու գիտության նախարարության հանձնարարականով՝ վերոնշյալ միջոցառումներն այս տարի ստիպված կլինեն ավելի համեստ անցկացնել:

«Դրամահավաքը դպրոցներում խստիվ արգելված է»,- ասում է Նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

Հանրակրթության վարչության պետը համոզված է, որ միջոցառումները կազմակերպելու համար մի քանի զրոներով գումարներ հավաքելու կարիք չկա: Միջոցառումները, ըստ նրա, պետք է լինեն համեստ ու օրվա խորհրդին համահունչ:

Ինչպես է փոփոխություններին արձագանքում հանրությունը: Ինչպես են ավարտական միջոցառումներին նախապատրաստվում Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցում:

Տնօրեն Արմենուհի Զուռնաչյանն այս թեմայով չցանկացավ զրուցել, փոխարենը՝ խորհուրդ տվեց հենց այդ պահին մեր կողքին գտնվող 9-րդ ավարտական դասարանի աշակերտուհի Անի Բալագյոզյանի հետ խոսել. «Մենք նախապատրաստվում ենք շատ մեծ ոգևորությամբ, սցենարը մեր շատ սիրելի դասղեկն է գրել: Ավարտական խնջույք չենք անելու, ծնողները համաձայն չեն»:

Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում 9-րդցիների վերջին դասն այս տարի դասարանում կանցկացնեն: Ըստ  տնօրեն Անահիտ Խեչումյանի՝ օրվա խորհրդին համահունչ, համեստ միջոցառում են նախատեսել, ավելորդ ոչ մի ճոխություն

Անահիտ Խեչումյան. «Սովորաբար դահլիճում էինք կազմակերպում այս միջոցառումը, բայց այս տարի որոշեցինք համեստ միջոցառում անցկացնել դասարանում: Կարծում եմ, որ նախարարության հանձնարարականը տեղին է: Դպրոցում պետք է բացառել դրամահավաքը»:

Գաղտնիք չէ, որ երբեմն  հենց ծնողներն են նախաձեռնում և մյուս ծնողներին էլ  պարտադրում դպրոցական դրամահավաքները: Ակտիվ նախաձեռնողականությամբ հանդես եկող նման ծնողների վարքագիծը ևս Չարենցի անվան դպրոցի տնօրենն անընդունելի է համարում:

0:00
0:00