Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայկական թա՞նկը, թե՞ թուրքական մատչելին
2019-05-18 15:00:37

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Արտադրված է Հայաստանում» հագուստի խանութում, որի անվանումն արդեն ամեն ինչ ասում է, վաճառվում է միայն հայկական արտադրության հագուստ։ Այստեղ տարեց տարի ավելանում է ինչպես հաճախորդների թիվը, այնպես էլ ներկայացվող հագուստի տեսականին:

Ռադիոլուրը շրջել է հայկական հագուստի արտադրամասերից մեկում և ծանոթացել, թե ինչպես է ստեղծվում մեր հայրենական արտադրանքը:


Գեղեցիկ, նորաոճ, հարմարավետ և հարմար գրպանին. ահա, թե ինչ է փնտրում սպառողը հայկական նորաձևության մեջ։ Սակայն, ինչպես ասում են, փնտրել, դեռ չի նշանակում գտնել։ Ես այժմ հայրենական արտադրության արտադրամասերից մեկում եմ:

Ավելի քան 17 տարվա պատմություն ունեցող ընկերությունում աշխատակիցների իրարանցումը արդեն իսկ հուշում է արտադրությունն ամենաթեժ փուլում է:

Անցած տարիների ընթացքում ընկերությունն արդեն հասցրել է լավ ճանաչում և լուրջ հաջողություններ գրանցել  շուկայում: Հումքը դրսից, արտադրությունը՝ Հայաստանում, այսպես է բնորոշում հայրենական արտադրանքը «Մելանտե» հայկական արտադրության մենեջեր Անի Ավետիսյանը:


Մի շարք սպառողների շարքում «Ռադիոլուրի» անցկացրած հարցման արդյունքները ցույց են տալիս, որ  շատերը կնախընտրեին օգտագործել հայրենականը:

Միայն թե հայկական արտադրանքն ավելի թանկ է, քան՝ ներմուծվողը։ Թեև ներմուծվող արտադրանքը պետք է ավելի թանկ լիներ՝ հաշվի առնելով տրանսպորտային ծախսը, մաքսազերծումը, բրենդային լինելը:

  • Որոշ բաներ գնում ենք: Բայց օրինակ թուրքականն ավելի մատչելի է:
  • Առայժմ չեմ օգտագործում: Բայց եթե հարմար լինի, ավելի հաճելի կօգտագործեմ: Ուղղակի միշտ չինական բաներ ենք առնում:
  • Ճիշտն ասած խանութներում չեմ գտնում հայկականը:
  • Հայկական հագուստ ընդհանրապես չեմ կրում, որովհետև շատ թանկ են:
  • Ես ամեն ինչը հայկական եմ օգտագործում, նույնիսկ զարդեղենը: Գինն ինձ համար կապ չունի: Կարևորը հայրենական արտադրանք լինի:

Այն, որ հայկական արտադրանքն ավելի թանկ է, քան, օրինակ, թուրքականը կամ չինականը, հաստատում են նաև արտադրությունում:


«Մեր հաճախորդին տրամադրում ենք միայն որակյալ արտադրանք: Կցանկանայի, որ հայ հաճախորդը հայկական արտադրանքը չհամեմատեր թուրքական կամ չինական արտադրանքի հետ
»:

Որակական առումով մենք արդեն հավասարվում ենք եվրոպական արտադրանքին: Եվ լավ կլիներ, որ հենց այդպես էլ համեմատությունը լիներ:  Այսինքն՝ ոչ թե համեմատեին թուրքականի հետ և ավելի թանկ լիներ, այլ եվրոպականի հետ ու ավելի էժան լիներ:  

Արտադրողը գոհ է ներքին շուկայում վաճառքի ծավալներից: Արտաքին շուկայում առայժմ միայն Ռուսաստան են արտահանում:

0:00
0:00