Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայկական դիվանագիտական անձնագրի վտանգները
2019-05-17 18:57:05

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

 

Հայաստանի արտգործնախարարությունը պատրաստվում է քննարկումներ անցկացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ եւ որոշել, թե ինչ մեթոդներով եւ ինչ «դեմարշ» կլինի Ադրբեջանի համապատասխան կեցվածքի դեմ:

Բաքուն արգելել է «Արսենալ-Չելսի» խաղի նպատակով հայազգի երկրպագուների մուտքն Ադրբեջան։ Խոսքն այս դեպքում առավելապես Հենրիխ Մխիթարյանի գործոնով պայմանավորված «Արսենալի» հայ երկրպագուների մասին է:

Դիվանագիտական համարժեք քայլերի մասին արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը խոսել է ԱԺ-ում, երբ պատգամավորները Ադրբեջանի քայլը որակել են որպես «ֆաշիստական»:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի օրակարգային հարցը սակայն, առնչվում էր դիվանագիտական անձնագրերին:

Կառավարությունն ընդլայնում է անձանց շրջանակը, որոնց հասանելի կլինի դիվանագիտական անձնագիրը: Օրենքում համապատասխան փոփոխությանը խորհրդարանում դրական եզրակացություն տվեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը: Առաջարկի հիմնավորումները ներկայացնում է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պատգամավոր Սոս Ավետիսյանը:

« Հիմնական նպատակն այն է, որ դիվանագետները, երբ պետական այլ մարմիններում են աշխատում՝ Աժ-ում կամ նախագահականում, չկորցնեն դիվանագիտական իրենց ծառայության շարունակականությունը
»:

Ցանկի ընդլայնումը, սակայն, նոր հնարավորություններ չի տալու, որ դիվանագիտական անձնագրերը շարունակեն շնորհվել նաեւ որպես թանկ նվերներ: Հեղափոխությունից հետո պարզվել էր՝ 254 դիվանագիտական անձնագիր պարզապես բաժանվել է «աջուձախ»:

Դրանք արդեն չեղարկվել են: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը բացահայտումների ժամանակ արտաքին գործերի փոխնախարարն էր:

« Խայտառակ պատկեր էր ուղղակի: Անմտածելի, անտրամաբանական մարդիկ ունեին դիվանագիտական անձնագրեր: Օրենքը սպառիչ թվարկում է այն պաշտոնյաներին, որոնց հասնում է դիվանագիտական անձնագիր: Այս պահին այն բոլոր անձինք, ներառյալ նշված անձինք, օրինակ՝ քաղծառայողներ, եթե ստանան դիվանագիտական անձնագիր դա պետք է լինի բացառության կարգով»:

Հայտնի է դարձել, որ դիվանագիտական անձնագիր ունեցել են Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքների անդամները, ցանկում եղել են նաեւ քրեական հեղինակություններ: Արտաքին դիվանագիտության մեջ թույլ տրվող սխալների մասին մշտապես բարձրաձայնել է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Դիվանագիտական անձնագրեր բաժանել են պարզապես՝ նախարարի քույրը, կինը, հարսը եւ այլն: Դա դեռ չարյաց փոքրագույնն է: Իսկ եթե դիվանագիտական անձնագիր են տվել մարդկանց ձեռքը, որոնք կրիմինալ էլեմենտներ են: Դիվանագիտական անձնագիրը ոչ միայն ներկայացնում է այդ մարդուն, այլեւ՝ երկիրն է, փաստորեն ներկայացնում»:

Դիվանագիտական անձնագրերի հետ կապված մեկ այլ խնդրի են բախվել նոր պատգամավորները: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ անգամ ամաչում են այդ անձնագիրը ցույց տալ այլ երկրներում: Պատգամավոր Միքայել Զոլյանը մի քանի ամսում արդեն  ստիպված է եղել մեկ անգամ փոխել իր դիվանագիտական անձնագիրը:

Պատմությունները, որ ներկայացրեց, անակնկալի բերեց փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանին:

«Երբ ներկայացնում ես անձնագիրը, այդ մարդկանց առաջին արձագանքն այն է, որ իսկական անձնագիր չի, ու ասենք՝ 5 հոգով հավաքվում են, սկսում են ուսումնասիրել, որ իմանա, որ դու ահաբեկիչ չես, կամ թմրանյութերով զբաղվող անձ չես, դա կարծում եմ երկրի հեղինակության համար է խնդիրը:

Դիվանագիտական անձնագիր ստանալու համար անձանց շրջանակն ընդլայնելու հարցը խորհրդարանում դեռ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում»,- ասաց Զոլյանը:

0:00
0:00