Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Վերադարձ». ծրագրի շրջանակներում 5000 տավուշցի կվերադառնա
2019-05-17 19:01:21

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզում կիրականացվի «Վերադարձ» ծրագիրը: Դրա շրջանակներում նախատեսվում է մինչև 2025թ. մարզ վերադարձնել շուրջ 5 հազար ընտանիքի:

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, հավելելով, որ մինչև 2025 թ. «Վերադարձ» ծրագրով առնվազն 5 հազար ընտանիք պետք է  վերադարձնել Տավուշ:

«Մեր նպատակն է հայտնաբերել այն ընտանիքներին, որոնց վերադարձը հայրենիք հավանական է, և նրանց համար ստեղծել կենսաապահովման նվազագույն պայմաններ, այսինքն՝ բնակվելու, աշխատելու, ամսական արժանապատիվ եկամուտ ունենալու հնարավորություն»,-ասաց մարզպետն ու կարևորեց նաև հայերեն չխոսող երեխաների կրթության հարցը:

Թեև ծրագրի պաշտոնական մեկնարկը դեռ չի տրվել, սակայն այս պահին Տավուշ վերադարձած շուրջ 10 ընտանիք է հաշվառվել:

0:00
0:00

Հատված Ռադիոլուրի 18.00-ի թողարկումից